Լեդի Գագան նոր ալբոմն անվանել է Ջոանա մորաքրոջ պատվին

12:36 • 17.09.16

Ամերիկյան երգչուհի Լեդի Գագան իր նոր ալբոմն անվանել է հանգուցյալ մորաքույր Ջոանի պատվին, հաղորդում է Speakeasy-ը: Հինգերորդ Joanne ձայնասկավառակը լույս կտեսնի հոկտեմբերի 21-ին:

Ալբոմի մեջ ներառված երգերի քանակը դեռ հայտնի չէ: Ներկա դրությամբ Լեդի Գագան ավարտին է հասցնում սկավառակի վրա իրականացվող աշխատանքը երաժիշտ և պոդյուսեր Մարկ Ռոնսոնի հետ:

Արդեն հայտնի է, որ Joanne-ի մեջ ներառվելու են աշխատանքներ Ֆլորենս Ուելչի և Քեյվին Փարքերի  հետ:

Նաև հայտնի է, որ Լեդի Գագան կձայնագրի Էմի Ուայնհաուսի երգը  ի աջակցություն Amy Winehouse Foundation հիմնադրամի: Այդ մասին գրում է The Mirror-ը՝ հղում անելով Միտչ Ուայնհաուսին՝ հանգուցյալ երգչուհու հորը: 

 

 

Լեդի Գագան նոր ալբոմն անվանել է Ջոանա մորաքրոջ պատվին