Սուպերմոդել Միրանդա Քերն ու աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերն ամուսնացել են. լրատվամիջոցներ
Մոլորակի ամենագեղեցիկ ու պահանջված մոդելներից մեկը՝ ավստրալուհի Միրանդա Քերը, լքել է ցանկալի հարսնացուների ցանկը:
Ինչպես հայտնում է elle.ru-ն, նրբակազմ մոդելը, որը նախկինում եղել է Victoria's Secret բրենդի «հրեշտակներից» մեկը, 2-րդ անգամ է ամուսնացել՝ իր վճռական «այո»-ն ասելով Forbes-ի վարկածով աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր համարվող Էվան Շպիգելին:
Զույգի պսակադրության վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակվել: Նշվում է միայն, որ 33-ամյա Քերն ու 26-ամյա Շպիգելը հրապարակել են համատեղ լուսանկար՝ ի ցույց դնելով ամուսնական մատանիները:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս մոդելն ամուսնացած է եղել հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումի հետ, որից ունի մի զավակ: Մինչդեռ Snapchat հավելվածի հիմնադրի համար սա առաջին ամուսնությունն է:








