Լոնդոնում աղջիկը կորցրել է գիտակցությունը գնացքի մեջ, այնուհետ անսովոր գրություն ստացել իր փրկչից (լուսանկարներ)
27-ամյա ֆիտնեսի մարզիչ Էլի Ֆարնֆիլդը լոնդոնյան գնացքով միայնակ ուղևորվելիս է եղել աշխատավայր, երբ հանկարծակիորեն զգացել է, որ կորցնում է գիտակցությունը:
Ինչպես նշում է AdMe.ru-ն, Ֆարնֆիլդի գիտակցությունը վերականգնվել է արդեն հիվանդանոցում: Նա չի կարողացել հիշել, թե ինչ է տեղի ունեցել և ինչու է ինքը հիվանդանոցում հայտնվել:

Աղբյուրը մանրամասնում է, որ շուտով աղջիկը թղթի կտոր է հայտնաբերել, որի վրա գրված է եղել իրեն փրկած մարդու հաղորդագրությունը: Դժվար պահին օգնության հասած տղամարդը` Թոմը, գրել է, որ Էլին գնացքի մեջ էպիլեպտիկ նոպա է ունեցել, և ինքը նրան դուրս է հանել գնացքից: Այնուհետև տղամարդն աղջկա հեռախոսով կապվել է նրա հարազատների հետ, բուժօգնություն կանչել, աղջկա համար սուրճ և 10 ֆունտ թողել, որպեսզի նա կարողանա տաքսով տուն հասնել: Վերջում նա ամենայն բարիք ու շուտափույթ ապաքինում է մաղթել աղջկան:

Կայքը գրում է, որ Էլին այդ գրության լուսանկարը տեղադրել է Facebook-ում`խնդրելով օգնել խորհրդավոր Թոմին փնտրելու հարցում, քանի որ ինքը ցանկանում է շնորհակալություն հայտնել նրան: Չնայած աղջիկը դեռ չի գտել Թոմին, նա դեռ իր փրկչի հետ հանդիպելու հույս ունի:








