Աչքերը, որոնք արցունքներ չեն տեսել, գեղեցիկ լինել չեն կարող. Կինոյի լեգենդ Սոֆի Լորենը նշում է 82-ամյակը

12:00 • 20.09.16

Իտալացի հանրաճանաչ դերասանուհի, բոլոր հիմնական միջազգային կինոփառատոնների մրցանակակիր, մի քանի գրքերի հեղինակ Սոֆի Լորենը ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 20-ին, Հռոմում:

 

Դերասանուհին 14 տարեկանում դարձել է տեղի գեղեցկության մրցույթի հաղթող: 1952 թվականին Լորենը ծանոթանում է պրոդյուսեր Կարլո Պոնտիի հետ, որը ոչ միայն նրա առջև բացում է մեծ կինոյի դռները, այլև հետագայում դառնում է նրա ամուսինը և երկու տղաների հայրը:

 

 

Լորենին մեծ ճանաչում է բերում Վիտորիո Դե Սիկի «Նեապոլի ոսկիները» կինոնկարը: Ռեժիսորն օգտագործում է ոչ միայն դերասանուհու գեղեցկությունը և նեոպոլիտական վառ խառնվածքը, այլև ստիպում է աշխատացնել միտքը, դիտողականությունը և կյանքի փորձը:

 

 

1957 թվականին Լորենը նկարահանվում է Հոլիվուդում: Ամերիկայից վերադառնալուց հետո նա շարունակում է հաջողությամբ նկարահանվել Եվրոպայում: Նրա մասնակցությամբ նկարահանված «Չոչարա» կինոնկարը տարբեր կինոփառատոններում պարգևների է արժանանում:

 

Բազմաթիվ կինոնկարներում Լորենի զուգընկերն է եղեղ Մարչելո Մաստրոյանին: Այս զույգը դարձել է կինոյի պատմության մեջ ամենահայտնի դուետը: Այսօր ևս դերասանուհին մնացել է այնպիսի հմայիչ, ինչպիսին էր երիտասարդ հասակում:

 

 

Երբ կինը նստում է հայելու դիմաց, նրան հնարավորություն է տրվում իրեն նկարչուհի զգալ և շփվել արվեստի աշխարհի հետ։

 

Գեղեցկությունն արժանի է, որ իր համար պայքարեն։

 

Սերն անխիղճ վերլուծություն չի հանդուրժում։ Եթե այն անընդհատ ստուգես, մանրամասն վերլուծես, համեմատես, «լույսի» տակ ուսումնասիրես, այն հետզհետե կնվազի և կմահանա։

 

Ոչինչ չի կարող գեղեցիկ լինել բոլոր տեսանկյուններից։

 

Իդեալական գեղեցկությունը պատրանք է։

 

Սեֆի Լորեն

Աչքերը, որոնք արցունքներ չեն տեսել, գեղեցիկ լինել չեն կարող. Կինոյի լեգենդ Սոֆի Լորենը նշում է 82-ամյակը