Մեքսիկուհին իր նախաամուսնական խնջույքի ժամանակ սիրահարվել է ուրիշին ու չեղարկել հարսանիքը (լուսանկարներ, տեսանյութ)
Մեքսիկական Էրմոսիլյո քաղաքի բնակչուհիներից մեկն իր հարսանիքից մեկ օր առաջ մտերիմ ընկերուհիների հետ խնջույք է կազմակերպել՝ նշելու «ազատ կյանքի» վերջին օրը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, հարսնացուն՝ Էմման, սիրահարվել է մի անծանոթի ու բոլորի աչքի առաջ համբուրվել նրա հետ: Դրանից հետո նա չեղարկել է 24 ժամից կայանալիք հարսանիքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Էմմայի և անծանոթի կրքոտ համբույրի տեսանյութը տարածվել է համացանցում ու հասել փեսացուին՝ Պաբլո Տորես Գանդարային: Այնուհանդերձՙ հարսանիքի չեղարկման որոշումն առաջինը կայացրել է ոչ թե փեսացուն, այլ՝ Էմման:









