Տեսողությունը քո գիտակցության մեջ է. Ռեյ Չարլզն այսօր կդառնար 86 տարեկան

11:16 • 23.09.16

Tert.am Life-ը շարունակում է պարբերաբար անդրադառնալ հայտնի մարդկանց ծննդյան տարեդարձերին և ներկայացնել մի քանի կենսագրական և մասնագիտական տեղեկություններ նրանց մասին:

 

Չլիներ Ռեյ Չարլզը, չէին լինի այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Սթիվի Ուանդերը, Ջո Կոկերը, Էրիկ Կլեպտոնը և այլոք, ովքեր կույր դաշնակահարին համարում են իրենց հոգևոր կնքահայր: 

 

 

Նա ավելի քան 70 ստուդիական և համերգային ալբոմների հեղինակ է, 50 տարվա ստեղծագործական պատմություն ունի, հմայիչ երգիչ է, հիանալի դաշնակահար, գործիքավորող և խմբավար: Ռեյ Չարլզ Ռոբինսոնը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 23-ին Ջորջիա նահանգում աղքատ ընտանիքում: Նա չէր տեսել հորը, ապրում էր մոր և եղբոր հետ: Աղքատությանը շուտով ավելանում է անբուժելի հիվանդությունը: Ռեյը սովորում է գրել, կարդալ, ապա նաև նոտաներ ձայնագրել Բրայլի մեթոդով: 

 

40-ականների վերջին Ռեյ Չարլզն արդեն համագործակցում էր փոքր ձայնագրման ընկերությունների հետ և ձայնագրություններ էր անում փոփ և R&B ոճերում: 1951 թվականին նրա «Baby, Let Me Hold Your Hand» երգը որոշակի հայտնություն է ստանում և տեղ է գտնում R&B հիթ-շքերթներում: Թեև Ռեյի առաջին ձայնագրությունները:

 

 

Երգչի երկրպագուների մեծ մասը սևամորթ մարդիկ էին, իսկ նրա կատարումների ճնշող մեծամասնությունը պատկանում էր «սև» սինգլների ցուցակին: Իսկական առաջընթաց էր 1959 թվականը, երբ երգիչը ներկայացրեց «What'd I Say» սինգլը, որտեղ հուզիչ վոկալը համադրված էր եկեղեցական մթնոլորտի հետ: «What'd I Say» երգը, որ արդեն երկար ժամանակ է դասականների շարքին է դասվում, բազմաթիվ կատարողների երգացանկում է:  1960-63-ին ձայնագրված ութ սկավառակները բարձրանում են հիթ-շքերթների վերին հորիզանականներ, իսկ ամեն նոր երգ հիթ էր դառնում: "Georgia On My Mind", "Hit the Road Jack", "You Don't Know Me" երգերը Ռեյ Չարլզին դարձնում են համաշխարհային աստղ:

 

 

1962-ին Չարլզը տարվում է քանթրի երաժշտությամբ: Նոր երգերը չեն հիասթափեցնում արդեն միլիոնավեր երկրպագուներին: 60-ականներն ընդհանրապես Ռեյ Չարլզի կարիերայի լավագույն տարիներն էին: Busted", "You Are My Sunshine", "Take These Chains From My Heart", "Crying Time", "Love Me With All Your Heart", "Together Again" հիթերը պատկանում են այդ տարիներին: 60-ականներին նա ստանում է յոթ Գրեմմի: Երգչի կարիերան կանգ է առնում 1965-ին, երբ նրան ձերբակալում են հերոին թաքցնելու համար: Դա կարող էր ավելի վաղ լինել, որովհետև հերոինի նրա փորձն ավելի քան 20 տարի էր: Մոտ մեկ տարի նա բանտում է անցկացնում: Դրանից հետո նա անմիջապես վերադառնում է իր գործին և սկսում ստեղծագործել ջազային և փոփ մեղեդիներ: Ռեյ Չարլզը հասնում է այնպիսի բարձրությունների, որ մի տեսակ անհարմար էր նրան քննադատելը:

 

 

Աշխարհի տարբեր ծայրերում Չարլզը հավատարիմ երկրպագուներ ուներ, ովքեր հազարավոր դահլիճներ էին լցնում: Անգամ 60 տարեկանում Չարլզը անհավանական վոկալ ուներ: 1990-ականների հիթերն էին "I'll Be Good to You", "Song for You", "My World" երգերը: CD սկավառակների հայտնվելուց հետո Ռեյ Չարլզի երգերը պարբերաբար վերամշակման են ենթարկվում և վերաթողարկվում են արդեն նոր ֆորմատով: Նրա դիսկոգրաֆիան այդ տարիներին հարստանում է նոր երգերով: 2003-ի մայիսին Չարլզը Լոս Անջելեսում համերգ է տալիս 10 հազար հանդիսական ունեցող դահլիճում: 50-ամյա իր կարիերայի ընթացքում նա մոտ 200 անգամ ելույթ է ունեցել: Այդպես էլ կշարունակվեր, սակայն առողջությունը տեղի տվեց: Նա ստիպված հետաձգեց մի շարք համերգներ, սակայն չէր կարող ամբողջովին հրաժարվել աշխատանքից: 2004-ին սոուլի հայրը լքում է աշխարհը…

 

 

Տեսողությունը քո գիտակցության մեջ է. Ռեյ Չարլզն այսօր կդառնար 86 տարեկան