Երեք ամսական «Հարի Փոթերը» գրավել է համացանցի օգտատերերի սրտերը (լուսանկարներ)

11:43 • 26.10.16

ԱՄՆ Իլինոյս նահանգում բնակվող լուսանկարչուհի Քայլա Գլովերը, փորձելով իր սիրելի գրքի ու ֆիլմի` «Հարի Փոթերի» հանդեպ սերը փոխանցել իր երեք ամսական երեխային, թեմատիկ ֆոտոշարք է արել:



«Ես 10 տարեկանից «Հարի Փոթերի» երկրպագուն եմ ու ցանկացել եմ հնարավորինս վաղ երեխաներիս ծանոթացնել նրա մասին ֆիլմերի ու գրքերի հետ»,- պատմել է Քայլան:



Boredpanda.com-ը գրում է, որ հայտնի կերպարը վերստեղծելու համար Քայլան օգտագործել է կլոր ապակիներով ակնոց, Հարի Փոթերի մասին գրքեր, «կախարդական» փայտիկ, Գրիֆինդորի շարֆ ու կաթսան, որը կինն օգտագործում է Հելոուինի ժամանակ:

 

 

 

 

 

 

Երեք ամսական «Հարի Փոթերը» գրավել է համացանցի օգտատերերի սրտերը (լուսանկարներ)