4 պատճառ, թե ինչու են տղամարդիկ նախընտրում իրենց մայրերի հետ ապրել
Կանանց դուր չի գալիս, երբ տղամարդիկ ապրում են իրենց ծնողների հետ: Այդպիսով տղամարդիկ չկայացած մարդու տպավորություն են թողնում: Բացի այդ, կանայք չեն ցանկանում հանդիպել մեկի հետ, ով դեռ չի կարողանում սեփական որոշումները կայացնել ու ամեն հարցում դիմում է իր մոր օգնությանը:
creu.ru-ն ներկայացնում է մի քանի պատճառ, թե ինչու են տղամարդիկ նախընտրում իրենց մայրերի հետ ապրել:
1. Նա դեռ երիտասարդ է:
Իրականում մինչ համալսարանն ավարտելը ու ավարտելուց հետո մի քանի տարի ծնողների հետ ապրելը նորմալ է: Տղամարդը ժամանակ է ունենում սովորելու, կայանալու ու ոտքի կանգնելու, իսկ ծնողները օգնում են իրեն այդ հարցում: Սակայն, կան տղամարդիկ, որ հանգիստ ու թեթև կյանքին վարժվելով՝ հրաժարվում են ամուսնանալ, տեղափոխվել ու ծնողներից հեռու ապրել: Չէ՞որ ծնողների հետ ապրելը հեշտ է՝ մայրիկը միշտ ճաշ կպատրաստի, կարդուկի հագուստը, տան համար վճարել պետք չէ, և շատ դեպքերում նույնիսկ աշխատելու կարիք չկա: Այսպես մտածող ու ապրող տղամարդիկ ի վերջո երբեք էլ չեն մեծանում ու չեն կարողանում լիարժեք ընտանիք կազմել:
2. Նա դեռ այնքան գումար չունի, որ բնակարան գնի:
Շատ տղամարդիկ չեն ցանկանում վարձով բնակարանում ապրել և չեն ամուսնանում, մինչև որ սեփական բնակարանը չունենան: Դա կարող է երկար ժամանակ տևել, իսկ կանայք հավերժ երիտասարդ չեն մնում: Ի վերջո կանայք հոգնում են սեփական տան մասին երազանքներից ու լքում տղամարդուն: Չէ՞որ կարելի է որոշ ժամանակ վարձով բնակարանում ապրել, իսկ հետո սեփականը գնել: Այս դեպքում ընտանիքը էլ ավելի է ամրանում, իսկ դժվարություններ հաղթահարելը միացյալ աշխատանք է դառնում:
3. Նա խնամում է իր ծնողներին:
Սա եզակի դեպքերից է, երբ տղամարդուն չի կարելի մեղադրել ծնողների հետ ապրելու համար: Ծնողների մասին հոգ տանելը յուրաքանչյուր մարդու պարտքն է, սակայն պետք չէ մոռանալ նաև սեփական կյանքի մասին: Պետք է կարողանալ համատեղել ծնողների խնամքն ու անձնական կյանքը:
4. Նա մեծ ընտանիքներ է սիրում:
Կան տղամարդիկ, որոնք սիրում են մեծ ընտանիքում ապրել: Նրանք սովոր են մշտապես բարեկամներով ու հարազատներով շրջապատված լինել: Բնական է, որ կնոջը ևս պիտի ցանկանան այդպիսի ընտանիք բերել: Այսպիսով՝ տղամարդու ծնողները և իր կինը ապրում են մի հարկի տակ: Սա չափազանց վտանգավոր իրավիճակ է, քանի որ ինչպես ասում են՝ «Երկու խոհարար մի խոհանոցում լեզու չեն գտնում»:







