10 խորհուրդ ճիշտ ամուսին ընտրելու համար
Հաճախ կանայք սխալ ընտրություն են կատարում ու հետո փոշմանում են ամբողջ կյանքի ընթացքում: Սխալ ընտրված ամուսինը կարող է դժբախտացնել ձեզ, իսկ հետագա կյանքը ուղղակի դժողքի վերածել:
onedio.ru-ն ներկայացնում է մի քանի խորհուրդ, որոնց հետևելու դեպքում չեք սխալվի ամուսին ընտրելու հարցում:
1. Հարգեք ինքներդ ձեզ ու տղամարդիկ ևս կհարգեն ձեզ: Ձեր ամուսնուն ցույց տվեք, որ հարգում եք ձեր անհատականությունը, այդ ժամանակ նա ևս կհետևի ձեր օրինակին:
2. Հաճախ հանդիպման գնացեք: Հանդիպումների ընթացքում ավելի լավ եք ճանաչում մարդկանց, և սխալվելու հավանականությունը նվազում է:
3. Ավելի սեքսուալ եղեք՝ դա դուր է գալիս տղամարդկանց: Նրանք վախենում են սեքսուալ կնոջը կորցնելուց և փորձում են նրան ամեն կերպ երջանկացնել ու իրենց կողքին պահել:
4. Մի պահանջեք ամուսնանալ ձեզ հետ: Տղամարդկանց մի ճնշեք, թույլ տվեք, որ նրանք ինքնուրույն հասնեն այս մտքին:
5. Ձեր ամուսնու հետ ընդհանուր հետաքրքրություններ փնտրեք:
6. Հումորի զգացում ունեցեք ու ամեն բան սրտին մոտ մի ընդունեք:
7. Բնական եղեք: Տղամարդիկ սիրում են բնական կանանց:
8. Ուժով տղամարդուն ձեր կողքին մի պահեք: Ազատություն տվեք նրան, իսկ եթե նա դավաճանի ձեզ, ապա ուղղակի մոռացեք նրա մասին:
9. Հարաբերություններում հավասարակշռություն պահեք: Թույլ մի տվեք, որ նա իրեն ավելի բարձր դասի կամ հակառակը:
10. Երբեք մի մոռացեք ռոմանտիկ միջավայրի մասին: Ռոմանտիկան չափազանց կարևոր է ընտանեկան հարաբերություններում:







