Համացանցում հայտնվել է «Գահերի խաղի» յոթերորդ մասի սցենարը. Զգուշացեք՝ «սփոյլերներ»
«Գահերի խաղը» ամենատարածված ու պահանջված հեռուստասերիալն է, որի վեց մասերը գրավել են ամբողջ աշխարհի ուշադրությունն ու հետաքրքրությունը: Ինչպես հայտնում է popcornnews.ru-ն՝ սերիալի յոթերորդ մասն ակտիվ նկարահնումների փուլում է: Սա վերջին տարիների ամենամաշտաբային ու թանկարժեք նախագծերից մեկն է: Ամբողջ աշխարհը սրտի տրոփյունով է սպասում «Գահերի խաղի» շարունակությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Free Folk մականունով մեկը համացանցում հրապարակել է սերիալի յոթերորդ մասի բնութագրությունը: Եթե չեք սիրում սփոյլերներ, ապա դադարեք կարդալ:
Եվ այսպես՝ Առաջին մաս
Սպիտակ քայլողները մոտենում են Պատի հարավային հատվածին: Բրանը Պատից վերադառնում է Վեստերոս ու հանդիպում Գիշերային պահապանների նոր հրամանատարի՝ Տրտում Էդիի հետ:
Սանսան ու Ջոնը վիճում են Հյուսիսի հողերի համար: Սանսան ցանկանում է դավաճանների հողերը հանձնել նրանց, ովքեր օգնել են իրենց, իսկ Ջոնը ի վերջո անում է այնպես, ինչպես ճիշտ է համարում:
Դայներիսը հասնում է Վիշապի Քարի մոտ, որը Ստանիսի նախկին ամրոցն էր: Այնտեղ նա վերջնականապես պատերազմ է հայտարարում Յոթ թագավորություններին:
Երկրորդ մաս
Ջոն Սնոուն նամակ է ստանում Դայներիսց, որը կանչում է Հյուսիսի լորդերին իր հետ հանդիպման: Ջոնն ու պարոն Դավասը որոշում են նրանից Վիշապի ապակի խնդրել, որը կօգնի իրենց պայքարել Սպիտակ քայլողների դեմ:
Սանսան մնում է որպես Վինթերֆելի տիրուհի:
Երրորդ մաս
Ջոնն ու Դայներիսը հանդիպում են: Դայներիսը հրամայում է նրան ծնկի իջնել, սակայն Ջոնը հրաժարվում է: Նրանք պատմում են Սպիտակ քայլողների մասին, սակայն Դայներիսը չի հավատում նրանց: Տիրիոնը խղճում է Ջոնին ու աջակցում նրան:
Դայներիսը սկսում է հարգել Ջոնին, սակայն Ջոնը նույնը չի զգում նրա նկատմամբ:
Բրանն ու Սանսան հանդիպում են:
Չորրորդ մաս
Հայտնի է միայն, որ Արիա Ստարկը վերջապես հասնում է Վինթերֆել:
Հինգերորդ մաս
Բոլորը վերադառնում են Վինթերֆել:
Ջորախը բուժվում է ու վերադառնում Դայներիսի մոտ:
Ջեյմի Լանիստերն ու Բրոնը հանդիպում են Տիրիոնի հետ, ով հորդորում է եղբորը համոզել թագուհի Սերսեային հանձնվել: Ջեյմին հրաժարվում է:
Վեցերորդ մաս
Ջոնն ու իր ընկերները փորձում են գերի վերցել Սպիտակ քայլողներից մեկին, որպեսզի ապացուցեն Վեստերոսի լորդերին ու Դայներիսին, որ նրանք գոյություն ունեն: Ջոնը խոստանում է հրաժարվել Վինթերֆելից, եթե Դայներիսը նրան օգնի թշնամու դեմ պայքարում:
Գիշերվա թագավորի բանակը շրջապատում է Ջոնին ու իր թիմին, սակայն այդ պահին հայտնվում է Դայներիսն՝ իր վիշապների հետ ու փրկում է նրանց: Սակայն Ջոնին փրկել չի հաջողվում , և նա մնում է այնտեղ: Գիշերվա թագավորը սպանում է Վիզերիոն վիշապին ու նրան սեփական սառցե վիշապը դարձնում:
Ջոնը կռվում ու պայքարում է վերջին ուժերով, նրան օգնության է հասնում Բենջին Ստարկը, ով օգնում էր Բրանին: Բենջինը մահանում է, իսկ Ջոնը կարողանում է փրկվել:
Յոթերորդ մաս. ավարտ
Բեյլիշը փորձում է իրար դեմ լարել Սանսային ու Արիային: Բրանն իմանում է այդ մասին ու հայտնում քույրերին: Սանսան Բեյլիշին մահվան է դատապարտում, իսկ Արիան իրականացնում է պատիժը:
Սերսեան իմանում է, որ հղի է Ջեյմիից, սակայն կորցնում է երեխային:
Սեմն ու Բրանը իմանում են Ջոնի արմատների մասին (մայրը՝ Լիանա Ստարկ, հայրը՝ Ռեյգար Տարգարիան), և, որ նրա անունը Էիգոն է: Պարզվում է, որ Ջոնը իրական թագաժառանգն է:
Գիշերվա թագավորը կործանում է հազարամյա Պատն ու Վիստերոսն առանց պաշտպանության թողնում:







