«Կյանք ու կռիվ» ֆիլմի ցուցադրությունը Հայ-Ռուսական համալսարանում (լուսանկարներ)
Հայ-Ռուսական(Սլավոնական) համալսարանի դահլիճում երեկ՝ հոկտեմբերի 27-ին կայացավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի դիտումը:
Tert.am Life-ը ավելի ուշ պատմել էր ֆիլմի մասին: Ֆիլմը պատմում է 25 տարեկան չորս ընկերների մասին, որոնց ընկերությունը ծնվել է դեռևս դպրոցական տարիներից: Ճակատագրերը տարբեր են, բայց պատմությունը մեկն է՝ Ղարաբաղյան պատերազմ: Կինոնկարը մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին է:
Ֆիլմի դիտումից հետո գրեթե բոլորի աչքերը թաց էին: Ոմանք առաջին անգամ էին դիտում, ոմանք՝ երկրորդ, բայց միևնույն է, ինչպես նշեցին նրանք. «Ամեն անգամ դիտելուց չես կարող հուզմունքդ պահել»:
Նշենք, որ ֆիլմի ցուցադրությունից հետո հաջորդեց հանդիպում և քննարկում ֆիլմի ստեղծագործական խմբի հետ: Դահլիճում էին ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, դերասաններ Սամվել Թադևոսյանը, Դավիթ Հակոբյանը, Հայկ Պետրոսյանը, Էլեն Սարգսյանը, Անի Խաչիկյանը:

Ուսանողներին հետաքրքրում էր, թե ինչպես են անցել նկարահանումները, ինչ դժվարությունների միջով են անցել:
Դերասանները նշեց, որ դժվարություններ որպես այդպիսին գրեթե չի եղել, քանի որ ռեժիսորը Մհեր Մկրտչյանն էր և նա կարողանում է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ ստանա այն ինչ նա ուզում է:

Իսկ Ռեժիսորի խոսքով. «Ամենադժվարը մասսայական տեսարան նկարելն է, քանի որ չես կարող 200 հոգու կանոնակարգես և ստանաս այն, ինչ ուզում ես»:
Նշենք, որ ֆիլմը կցուցադրվի նաև զորամասերում:

Մելինե Տոնոյան







