5 խորհուրդ օնյալն խանութներից որակյալ կոսմետիկա գնելու համար
Օնլայն խանութներում ամեն բան չափազանց մատչելի ու հասանելի է: Այնտեղից անհամեմատ ցածր գներով կարելի է գնել օրիգինալ ու որակյալ կոսմետիկա, հագուստ ու տեխնիկա: Միայն մեկ խնդիր կա՝ դուք երբեք չգիտեք, թե արդյունքում ձեզ ինչ կհասնի: Հաճախ պատահում է, որ այն, ինչ տեսնում եք նկարի վրա և այն ինչը հասել է ձեզ՝ լրիվ տարբեր իրեր են: Սա կախված է օնլայն խանութի վաճառողի վարկանիշից և շատ այլ գործոններից:
lady.ru-ն գրում է, որ կարող են այնպիսի դեպքեր պատահել, երբ ձեր ընտրած հագուստը վատ որակի լինի կամ չափսը չհամապատասխանի և նույնիսկ այլ ձևի լինի: Սակայն հագուստի դեպքում ռիսկերը մինիմալ են, քանի որ հագուստը չի վնասում ձեր առողջությանը, իսկ օնլայն խանութից կոսմետիկա գնելը չափազանց ռիսկային է: Անորակ կոսմետիկան կարող է փչացնել ձեր մաշկն ու անդառնալի հետևանքների բերել:
Այսպիսի դեպքերից խուսափելու համար պետք է ավելի ուշադիր ու հմտորեն կոսմետիկա ընտրեք: Օնլայն խանութներում օրիգինալ կոսմետիկան շատ մատչելի է, սակայն դժվար է տարբերելն օրիգինալն ու կեղծը:
Ձեզ օգնելու համար ներկայացնում ենք մի քանի խորհուրդ օնլայն խանութներից որակյալ կոսմետիկա գնելու համար:
1. Մի վստահեք չափազանց մատչելի կոսմետիկային:
Ինչպես ասում են «Թանկից էժանը չկա»: Իհարկե, օնլայն խանութի ամենամեծ առավելությունը մատչելիությունն է, սակայն ադեկվատ գնահատեք ձեր ընտրած կոսմետիկայի որակն ու մի գնեք չափազանց մատչելին: Փորձեք հասկանալ, թե որքան էժան կարող է լինել տվյալ կոսմետիկան ու լավ ընտրություն կանեք:
2. Գնեք ստուգված խանութներից:
Կարող եք խորհուրդ հարցնել ձեր ընկերուհիներից, մտերիմներից ու ծանոթներից: Մի գնեք կոսմետիկա այն խանութից, որի մասին ոչինչ չգիտեք: Այն կարող է անորակ լինել ու վնասել ձեր մաշկը:
3. Համոզվեք, որ կոսմետիկան որակյալ է:
Կապվեք օնլայն խանութի վաճառողի հետ, որքան հնարավոր է շատ հարցեր տվեք, նրանից որակը հաստատող փաստաթղթեր պահանջեք:
4. Փորձանմուշներ պատվիրեք:
Մինչ խոշոր գնում կատարելը՝ գնեք ձեր ընտրած կոսմետիկայի փորձանմուշները, որոնք շատ ավելի մատչելի են: Փորձեք ու համոզվեք, որ դա հենց այն է, ինչ ձեզ հարկավոր էր:
5. Ուսումնասիրեք տվյալ խանութի վարկանիշը:
Մինչ գնում կատարելը՝ հետևեք խանութի գործունեությանը, մեկնաբանություններ կարդացեք, նկարները նայեք: Ուսումնասիրեք օնլայն խանութն ու միայն այդ ժամանակ՝ համոզված լինելով, որ չեք սխալվի՝ գնում կատարեք:







