Ինչ ազդեցություն ունեն գույները մարդու հոգեբանության վրա

16:56 • 29.10.16

Համաձայն էզոտերիկայի սկզբունքների՝ բնության մեջ գոյություն ունեցող ցանկացած գույն տարբեր կերպ է ազդում մարդու հոգեբանության վրա: Հավանաբար, նկատած կլինեք, որ տարբեր գույնի հագուստ կրելու դեպքում ձեզ տարբեր կերպ եք զգում: Գույները կապ ունեն մեր չակրաների հետ, որոնք մարմնի տարբեր զգայարանների համար են պատասխանատու:

 

otvetnavse.com-ը ներկայացնում է, թե գույներն ինչ ազդեցություն ունեն մարդու հոգեբանության վրա:

 

Կարմիր գույնի ազդեցությունը

 

Կարմիր գույնը ստորին չակրայի գույնն է: Այն գրգռող ազդեցություն ունի: Կարմիրը կրակի գույնն է, այն կիրք է խորհրդանշում: Այս գույնը լավ ազդեցություն կունենա ալարկոտ մարդկանց համար, քանի որ կարմիրը արագացնում է ներքին օրգանների աշխատանքն ու հավելյալ էներգիա տրամադրում:

 

Գազարագույնի ազդեցությունը

 

Գազարագույնը դրական ազդեցություն ունի մարդու հոգեբանության վրա: Այն ուրախության ու զվարթության գույնն է: Այն օրվա ամբողջ ընթացքում դրական լիցքեր է տրամադրում, ինչպես նաև լավ դեղամիջոց է դեպրեսիայի դեմ:

 

Դեղին գույնի ազդեցությունը

 

Դեղինը ամրացնում է նյարդային համակարգը: Դեղինը արևի խորհրդանիշն է ու լավ ազդեցություն ունի հիշողության վրա:

 

Կանաչ գույնի ազդեցությունը

 

Կանաչը բնական գույն է: Այն դրական ազդեցություն ունի մարդու ինքնազգացողության վրա ու հանգստություն է ներշնչում:

 

Երկնագույնի ազդեցությունը

 

Երկնագույնը անվերջության ու հանգստության գույնն է: Այն դրական ազդեցություն ունի նյարդային համակարգի վրա ու կարող է օգտագործվել անքնության դեպքում:

 

Մանուշակագույնի ազդեցությունը

 

Մանուշակագույնը վերին չակրայի գույնն է: Այն դրական ազդեցություն ունի հոգեբանության վրա: Այն կարող է օգտագործվել մեդիտացիայի ու յոգայի ժամանակ: Ինչպես նաև այն լավ ազդեցություն ունի առողջության վրա:

 

Այսպիսով, դուք գիտեք, թե որ գույնն ինչի համար է պատասխանատու և կարող եք ճիշտ ընտրություն կատարել:

 

 

 

 

 

 

 

 

Ինչ ազդեցություն ունեն գույները մարդու հոգեբանության վրա