«Ես շատ կարգապահ վարորդ եմ». Սոնա Շահգելդյան

16:38 • 29.10.16

Երգչուհի Սոնա Շահգելդյանը չի դադարում մարդկանց զարմացնել իր քայլերով: Երգարվեստից մինչև կինոարվեստ. երգչուհին վերջին շրջանում նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում և զբաղվում է իր մասնագիտությամբ:

 

Ավելի ուշ Tert.am Life-ի հետ զրույցում, երգչուհին նշել էր, որ «Հյուսիս-հարավ» ֆիլմից հետո շատ առաջարկներ է ստացել. որոշներն ընդունել է, որոշները՝ մերժել:

 

Համացանցում հայտնվել է Սոնա Շահգելդյանի նոր լուսանկարը, որտեղ նա Mercedes-Benz Brabus G class մեքենայի մեջ է:

 

Մեզ հետ զրույցում երգչուհին պատմեց, որ լուսանկարն արվել է հեռուստաֆիլմի նկարահանման ժամանակ:

 

«Այդ լուսանկարը արվել է ֆիլմի նկարահանման ժամանակ: Դա իմ մեքենան չի, ես Nissan JUKE եմ վարում:Շուրջ 6 տարի է, ինչ ես վարորդ եմ: Շատ կարգապահ եմ և հետևում եմ երթևեկության կանոններին»,- եզրափակեց  Սոնան:

«Ես շատ կարգապահ վարորդ եմ». Սոնա Շահգելդյան