10 իր, որոնք դժբախտություն են բերում

13:25 • 29.10.16

Կյանքում դժվարությունների բախվելիս՝ մարդիկ միշտ սնահավատությունների ու նշանների են սկսում հավատալ: Իրականում նշանները իրոք կարող են ազդանշել, որ ձեզ դժվարություններ են սպասվում, սակայն ձեր տանն այնպիսի իրեր կան, որոնք դժբախտությունը հենց տուն են բերում:

 

otvetnavse.com-ը նշում է, որ այս իրերից պետք է անհապաղ ազատվել, քանի որ դրանք բացասական էներգիա ունեն և ձեզ դժվարին իրավիճակների մեջ են գցում:

 

1.      Կոտրված ապակիները խորհրդանշում են, որ ձեր տան պաշտպանությունը կոտրվել է:  Դա կարող է լինել ճաքած բաժակը, կոտրված պատուհանը և այլն:

 

2.      Պետք է ազատվել հին իրերից: Պետք չէ տանը թողնել այն հագուստը, որն այլևս չեք կրում կամ այն իրերը, որոնք այլևս չեք օգտագործում: Դա բացասական տրամադրություն է բերում ձեր տուն: Ավելի լավ է այդ ամենը դեն նետեք կամ բարեգործություն անեք:

 

3.      Ազատվեք «մահացած իրերից»: Առաջին հերթին դեն նետեք բոլոր չորացած ծաղիկները, չորացրած միջատներին, կենդանիների խրտվիլակներն և այլ նմանատիպ իրերը: Սրանք մահվան շունչը ձեր տանն են պահում:

 

4.      Ազատվեք այն բոլոր իրերից, որոնք երեք տարի է չեք օգտագործել:

 

5.      Սենյակում թափված մանր աղբն ու դրամապանակի խառնաշփոթը ևս վատ նշան են: Արագորեն հավաքեք այն:

 

6.      Ազատվեք բոլոր լուսանկարներից, որոնք ձեզ դուր չեն գալիս: Լուսանկարները հսկայական էներգիա ունեն, և եթե դրանք ձեզ դուր չեն գալիս՝ ինքնաբերաբար վերածվում են բացասական էներգիայի:

 

7.      Անսարք ժամացույցը չափազանց վատ նշան է: Եթե ձեր ժամացույցի սլաքներն այլևս չեն աշխատում, ապա վերանորոգեք այն  կամ դեն նետեք: Անսարք ժամացույցը նշանակում է, որ ձեր կյանքը ամեն պահի կարող է կանգ առնել:

 

8.      Անզույգ իրերը նշանակում են, որ երկար ժամանակ չեք գտնի ձեր երկրորդ կեսին կամ կկորցնեք նրան: Անզույգ իրերից են օրինակ՝ մեկ դահուկը, կոշիկը, ձեռնոցը և այլն:

 

9.      Մաշված ավելը ֆինանսական դժվարություններ է խորհրդանշում: Դեն նետեք այն ու նորը գնեք:

 

10.  Փոթորիկ ու անձրև պատկերող նկարներն ու լուսանկարներն անձնական կյանքում խառնաշփոթ են խորհրդանշում: Եթե ցանկանում եք հանգիստ ու ապահով ապրել, ապա դեն նետեք այդպիսի նկարները:

 

Ուշադիր եղեք այն իրերի նկատմամբ, որոնք ձեր տանն եք պահում: Հաճախ թարմացրեք ձեր բնակարանն ու դժբախտությունները ձեզնից հեռու կմնան:

 

10 իր, որոնք դժբախտություն են բերում