Աղցան «Երազանք». բաղադրատոմս
Այս տոնական աղցանը դուր է գալիս և´ մեծերին, և´ երեխաներին: Կարող եք զարմացնել ձեր ընտանիքի անդամներին ու մտերիմներին՝ այս յուրօրինակ աղցանը պատրաստելով:
Եգիպտացորեն- 380գր
Սունկ- 300գր
Սոխ- 100գր
Գազար- 150գր
Հավի փափկամիս- 300գր
Ձու- 2 հատ
Աղ
Մայոնեզ
Ձիթապտղի յուղ
Փափկամիսը եփել ու սառեցնել

Մանր կտրատել

Սոխը մանր կտրատել

Գազարը միջին չափսի կտրատել

Սունկը մաքրել, փոքրիկ խորանարդների վերածել

Ձիթապտղի յուղով տապակել սոխը

Ավելացնել գազարն ու շարունակել տապակել

Ավելացնել սունկն ու տապակել ևս 10 րոպե. սառեցնել

Ձուն մանր կտրատել

Խառնել մանրացրած փափկամիսը, սունկը, սոխը, գազարը, ձուն և եգիպտացորենը

Ավելացնել մայոնեզ

Բարի ախորժակ








