9 բառ, որոնք հաջողություն ու երջանկություն են բերում

16:25 • 31.10.16

Գաղտնիք չէ, որ խոսքը մեծ ուժ ունի: Դեռ վաղ ժամանակներում մարդիկ կարծում էին, որ ուրախ ու դրական տոնով ասված բառերը կարող են լուծել ցանկացած խնդիր: Բացասական բառերի հաճախ օգտագործումը կարող է վատացնել ինքնազգացողությունը և էլ ավելի խորացնել ու բարդացնել ձեր խնդիրները:

 

otvetnavse.com-ը գրում է, որ կան այնպիսի բառեր, որոնց հաճախ օգտագործումը երջանկություն ու հաջողություն է բերում: Այս բոլոր բառերը պետք է ինքնավստահ ու ուրախ արտաբերել, որպեսզի դրանք ազդեցություն ունենան ձեր կյանքի հետագա զարգացման վրա:

 

1.       Հաջողություն

 

Հաջողությունը սիրում է, երբ իրեն անունով են կանչում: Հաջողությունը ձեզ հետ կլինի, եթե վստահեք ձեր ուժերին ու դրական տրամադրվեք:

 

2.       Երջանկություն

 

Երջանկության մասին պետք է հաճախ խոսել, և ցանկացած իրավիճակում չկորցնել երջանկության զգացողությունը:

 

3.       Սեր

 

Սերը ամենագեղեցիկ երևույթն է: Շատ խոսեք ձեր զգացմունքների ու սիրո մասին:

 

4.       Բարեկեցություն

 

Բարեկեցությանը հասնելու համար պետք է հոգեպես պատրաստ լինել դրան: Ինքնավստահ եղեք և ամեն բան կհաջողվի:

 

5.       Շնորհակալություն

 

Շնորհակալ եղեք ձեր կյանքում կատարվող ցանկացած իրադարձության համար:

 

6.       Ինքնավստահություն

 

Ինքնավստահությունը հաջողության հասնելու ու երջանիկ լինելու համար անփոխարինելի զգացողություն է: Միշտ հավատացեք ձեր ուժերին ու երբեք չեք սխալվի:

 

7.       Վստահություն

 

Վստահեք մարդկանց ու նրանք կվստահեն ձեզ: Երջանիկ լինելու կարևորագույն նախապայմանը վստահությունն է:

 

8.       Առողջություն

 

Հետևեք ձեր առողջությանը: Ձեր մարմինը ձեր հոգու տունն է: Մաքուր պահեք այդ տունն ու երջանիկ կլինեք:

 

9.       Հույս

 

Հույսը մարդու կյանքում անհրաժեշտ ու անփոխարինելի երևույթ է: Երբ մարդը հույս ունի՝ նա կարող է հասնել բարձրունքների, իսկ երբ հույսը կորցնում է՝ կործանվում է: Երբեք չկորցնեք ձեր հույսն ու երջանիկ կլինեք:

 

 

 

 

9 բառ, որոնք հաջողություն ու երջանկություն են բերում