Ինչու չի կարելի լուսանկարվել հայելու առաջ
Դեռ վաղ ժամանակներում հայելիները համարվել են մոգության համար անփոխարինելի իրեր: Դրանք օգտագործել են բազմաթիվ մոգական ծեսերի ու զոհաբերությունների ժամանակ: Ժամանակակից գիտնականները ևս չեն խրախուսում հայելու առաջ երկար ժամանակ անցկացնելն ու, մասնավորապես լուսանկարվելը: Նրանք ասում են, որ դա հնարավոր է վնասի մարդու ենթագիտակցությունն ու ազդի հոգեբանության վրա:
Ինչպես նաև խորհուրդ չի տրվում գիշերը կամ մթության մեջ հայելուն նայել, քանի որ մթության մեջ մարդու տեսած բոլոր պատկերներն աղավաղված են: Երբ մթության մեջ մարդը տեսնում է ինքն իր արտացոլանքը՝ աչքերը լրիվ այլ պատկեր են մատուցում: Երկար նայելուց հետո հնարավոր է, որ մարդը խելագարության հասնի:
Հայելու առաջ լուսանկարվել չի կարելի քանի որ՝
1. Ինչպես արդեն նշեցինք, հայելին միստիկ ու մոգական իր է: Դրա առաջ լուսանկարվելու հետևանքով, դուք կարող եք չար ոգիներին ձեր տուն թողնել: Լուսանկարվելու ընթացքում ձեր պատկերը եռապատկվում է, ինչը հնարավորություն է տալիս բացասական էներգիային ձեր տուն ներխուժել:
2. Ֆոտոխցիկը նույնպես միստիկ իր է համարվում: Դարեր շարունակ մարդկանց լուսանկարների վրա տարօրինակ պատկերներ են հայտնվում, որոնց առկայությունը ոչնչով հնարավոր չէ բացատրել: Բանն այն է, որ ֆոտոխցիկը կարող է լուսանկարել այն, ինչ անզեն աչքով տեսնել հնարավոր չէ: Հայելու առաջ լուսանկարվելիս՝ հնարավոր է արդյունքում այնպիսի պատկեր ստանաք, որը ազդի ձեր հոգեբանության վրա:
3. Պատճառներից մեկն է նաև այն, որ հայելու առաջ լուսանկարվելու դեպքում հնարավոր է դժբախտություն ունենաք: Բանն այն է, որ եթե կոտրվի այն հայելին, որի առաջ լուսանկարվել եք, ապա ձեր կյանքը անհաջողություններով կլցվի:
Գիտական պատճառներ
Մարդիկ սիրում են լուսանկարվել հայելու առաջ, լուսանկարի համար ճիշտ ռակուրսներ ընտրել ու երկար ժամանակ ուսումնասիրել իրենց արտաքինը: Արևմտյան գիտնականները 15 տարի են ծախսել հայելու ազդեցությունը հետազոտելու համար: Պարզվում է, որ հայելու արտաքին շերտը խլում է մարդու էներգիան: Ապացուցված փաստ է, որ հայելու առաջ շատ ժամանակ անցկացնող մարդիկ ավելի արագ են ծերանում, քան նրանք, ում այդքան էլ չի հետաքրքրում իր արտացոլանքը:
Աղբյուրը՝ otvetnavse.com







