Աղցան «Խրթխրթոց». բաղադրատոմս

19:00 • 02.11.16

Այս հիանալի աղցանը շատ հարմար է ձմեռային ցուրտ օրերին պատրաստելու համար: Այն չի գիրացնում ու հարուստ է բազմաթիվ վիտամիններով: «Խրթխրթոց» աղցանը անպայման դուր կգա ձեր մտերիմներին:

 

Սպիտակ բատոն- 200գր

Հավի փափկամիս- 250գր

Պանիր- 150գր

Վարունգ- 300գր

Սոխ- 150գր

Հազար- 1 կապ

 

Սոուսի համար՝

Ձիթապտղի յուղ- 4 ճ. գդալ

Սխտոր- 3 հատ

6% քացախ- 1 ճ. գդալ

Աղ

Բիբար

 

Հավի փափկամիսը եփել ու սառեցնել

 

Шаг 1

 

Մանրացնել փափկամիսը

 

Шаг 2

 

Բատոնը մանր քառակուսիների վերածել

 

Шаг 3

 

Տապակել ձիթապտղի յուղով մինչև ոսկեգույն դառնալը

 

Шаг 4

 

Վարունգը մանրացնել

 

Шаг 5

 

Սոխը մանրացնել, լցնել եռացրած ջրի մեջ, պահել 10 րոպե և սառեցնել

 

Шаг 6

 

Պանիրը մանրացնել

 

Шаг 7

 

Սուսի բոլոր բաղադրիչները խառնել

 

Шаг 8

 

Ափսեի մեջ հազար լցնել

 

Шаг 9

 

Ավելացնել սոխը, չորահացերը, վարունգը, պանիրը, փափկամիսն ու սոուսը

 

Шаг 10

 

Բարի ախորժակ

 

Шаг 11

 

 

 

Աղցան «Խրթխրթոց». բաղադրատոմս