Շերտավոր տորթ առանց թխելու. բաղադրատոմս

19:44 • 02.11.16

Երբեմն մարդու մոտ ցանկություն է առաջանում շատ արագ համեղ որևէ տորթ պատրաստել:Որպեսզի շատ ժամանակ չվատնեք բիսկվիտի պատրաստման վրա, ձեզ ենք ներկայացնում թխվածքաբլիթներով  շատ արագ, առանց թխելու պատրաստվող  տորթ:


Վերջինիս պատրաստման բաղադրատոմսը շատ պարզ է: Սովորաբար նման տորթերի պատրաստման համար անհրաժեշտ է լինում թխվածքաբլիթ, որը կարող է փոխարինել խմորին:

 

Կարող եք օգտագործել ձեռքի տակ եղած  ցանկացած խրթխրթան թխվածքաբլիթ:


Բաղադրիչները՝

 

Բլիթներ  - 450 գ
Ձվի դեղնուց -1 հատ
Կակաոյի փոշի -2 թ/գ
Օսլա -2.5 ճ/գ
Կաթ- 520 մլ



Շաքար- 7ճ/գ
Սերուցքային կարագ- 50 գր
Վանիլային էքստրակտ-1 թ/գ

 

1. Կրեմի համար վերցրեք խանութներում վաճառվող վանիլային փոշի: Պատրաստման համար 500  մլ կաթը բաժանեք հավասար մասերի:Կաթի մի մասը մարմանդ կրակի վրա հասցրեք եռման ջերմաստիճանի: Մյուս մասի մեջ ավելացրեք 3 ճ/գ օսլա, վանիլային էքստրակտն ու դեղնուցը: Հարեք այդ զանգվածն ու այն լցրեք եռացող կաթի վրա:Խառնեք այնքան, մինչև որ այն թանձրանա: Թողեք պուդինգը սառչի:

 

торт без выпечки

 

2. Թխելու համար նախատեսված կաղապարը ներսից պատեկ  նրբաթիթեղով կամ սննդային թաղանթով:Թխվածքաբլիթները ըստ ցանկության կարող եք բաժանել մասերի:Շերտերով դրեք թխվածքաբլիթն ու վրան ավելացրեք կրեմը, շարունակեք այնքան, մինչև որ այն տորթի ձև  ստանա։ Վերջին շերտը պետք է թխվածքաբլիթից լինի:

 

торт без выпечки

 

3. Պատրաստեք գլազուր. Խառնեք 4ճ/գ շաքարավազ, կակաոյի փոշի, 1 ճ/գ կաթ ու խառնուրդը դրեք կրակի վրա: Երբ զանգվածը կսկսի եռալ, ավելացրեք կարագը:Մանրակրկիտ խառնեք, որպեսզի կարագն ամբողջությամբ հալվի: Վերցրեք այն կրակի վրայից ու լցրեք տորթի վրա, որից հետո  այն դրեք սառնարանում, որպեսզի ներծծվի ու սառչի:

 

торт без выпечки

 

Աղբյուրը՝   sovkusom.ru

Շերտավոր տորթ առանց թխելու. բաղադրատոմս