5 միջոց հարաբերությունները կործանելու համար

17:52 • 02.11.16

Կատարյալ հարաբերություններ ունենալ ցանկանում են բոլորը: Սակայն պատահում է, որ կատարելության հասնելու համար պետք է ձգտել նորին ու ազատվել հնից: Այդ պատճառով էլ շատ կանայք փորձում են ավարտել չստացված հարաբերություններն այնպես, որ չնեղացնեն տղամարդուն: Իհարկե, լավ տարբերակ կլինի, եթե նա ինքը ձեզ հայտնի բաժանվելու ցանկության մասին: Սակայն ինչ անել, եթե դուք այնքան կատարյալ եք, որ նա իր կամքով դժվար թե ձեզնից բաժանվի:

 

elle.ru-ն գրում է, որ հոգեբանները հայտնաբերել են, թե ինչն է բացասաբար ազդում հարաբերությունների վրա: Եթե ցանկանում եք ազատվել ձեր չստացված հարաբերություններից, ապա՝

 

1.      Խանդեք: Երբ խանդն անցում է չափն ու սահմանը՝ այն անտանելի է դառնում: Որքան շատ խանդեք ձեր տղամարդուն, այնքան ավելի շուտ նա կհոգնի ձեր հարաբերություններից:

 

2.      Հաճախ վիճեք: Վեճերը խթանում են բաժանումը: Նա պետք է միշտ պատրաստ լինի հարաբերություններ պարզելուն, իսկ առօրյա վեճերն ու կռիվները պետք է արդեն կենսակերպ դառնան:

 

3.      Անտեսեք նրա խնդիրները: Երբ նա փորձում է կիսվել ձեզ հետ՝ ուղղակի մի լսեք նրան, փոխեք թեման կամ հեռացեք սենյակից: Այսպիսի վերաբերմունքը հիասթափեցնում է մարդկանց, հետևաբար ձեր տղամարդը կցանկանա որքան հնարավոր է շուտ ավարտել ձեր հարաբերությունները:

 

4.      Մոռացեք անձնական տարածքի մասին: Մշտապես նրա կողքին եղեք, ճաշելիս բռնեք նրա ձեռքը, երբեք մի հեռացեք նրա կողքից, իսկ երբ նա ցանկանա սենյակից դուրս գալ՝ անպայման ճշտեք, թե ուր է գնում:

 

5.      Ստիպեք նրան կիսել ձեր ճաշակը: Ստիպեք նրան լսել միայն այն երաժշտությունը, որը դուք եք սիրում, ուտել այն, ինչ ձեզ է դուր գալիս, կրել այն, ինչ դուք եք գնել: Նա պետք է զգա, որ սեփական կարծիք ունենալու հնարավորությունից զրկված է և հենց այդ ժամանակ նա կավարտի ձեր հարաբերությունները:

 

 

 

5 միջոց հարաբերությունները կործանելու համար