Կանանց 5 տեսակ, որոնց սիրում են տղամարդիկ
Տղամարդկանց հասկանալը դժվար է: Նրանք չափազանց ծայրահեղ ճաշակ ունեն, ինչը դուր չի գալիս կանանց: Տղամարդիկ կարող են աչքաթող անել գեղեցիկ ու համեստ կնոջն ու փոխարենը վազեն ոչ այնքան հմայիչ, սակայն խիզախ ու խենթ մեկի ետևից:
Կան կանանց այնպիսի տեսակներ, որոնք գրավում են տղամարդկանց ու թույլ չեն տալիս, որպեսզի նրանց ուշադրությունը մեկ ուրիշի կողմը շրջվի:
creu.ru-ն ներկայացնում է կանանց 5 տեսակ, որոնք գրավում են տղամարդկանց:
1. Երեխա
Տղամարդիկ սիրում են այնպիսի կանանց, որոնք չեն կորցրել երեխայական հմայքը: Նրանք սիրում են հոգ տանել ինչ-որ մեկի մասին, երեխայի պես փայփայել նրան ու նրա կողքին իրենց ավելի մեծ ու հզոր զգալ:
2. Խորհրդավոր կին
Տղամարդկանց գերում են գաղտնիքները: Եթե կինը խորհրդավոր տեսք ունի՝ տղամարդիկ միանգամից ցանկանում են բացահայտել նրան: Այդպիսի կանայք սովորաբար շատ ուշադրություն են գրավում, իսկ երբ տղամարդը ցանկանում է խոսել նրանց հետ՝ նրանք ուղղակի հեռանում են: Դա ավելի շատ է գերում տղամարդկանց:
3. Սեքսուալ կին
Տղամարդիկ սիրում են սեքսուալ կանանց: Հավանաբար, սա կանանց այն տեսակն է, որն ամենաշատ պահանջարկն ունի տղամարդկանց շրջանում: Սակայն, այսպիսի կանայք պետք է շատ ուշադիր լինեն ու չափը չանցնեն, քանի որ չափազանց սեքսուալությունը վախեցնում է տղամարդկանց ու վերածվում է վուլգարության:
4. Ինքնուրույն կին
Տղամարդկանց գերում է կնոջ ինքնուրույնությունը: Նրանք սիրում են այն կանանց, որոնք կախում չունեն նրանցից ու կարող են իրենց խնդիրները սեփական ուժերով լուծել: Սակայն այսպիսի կանայք սովորաբար շուտ են փոխվում կամ պարզապես հրաժարվում են տղամարդկանցից: Կնոջը միշտ այնպիսի տղամարդ է հարկավոր, ով կարող է պաշտպանել իրեն ու հոգ տանել իր ընտանիքի մասին, իսկ եթե այդ ամենը կարողանում է կինը, ապա նա հրաժարվում է տղամարդուց:
5. Երկրորդ մայր
Տղամարդիկ նման են փոքր երեխաներին: Նրանք սիրում են, երբ իրենց մասին հոգ են տանում: Տղամարդկանց դուր են գալիս այնպիսի կանայք, որոնք ամեն օր նախաճաշ են պատրաստում, արդուկում են ամբողջ հագուստն ու տղամարդու համար երկրորդ մոր դերը տանում: Այսպիսի կանայք ևս կան, սակայն աստիճանաբար երկրորդ մոր դերը փոխարինում են պահանջկոտ ու կռվարար կնոջ կերպարով:







