Բալով «Բրաունի» տորթ. բաղադրատոմս
«Բրաունին» ամերիկյան տորթ է, որը պատրաստում են ամենատարբեր բաղադրատոմսերով: Այս տորթը ուտում են պաղպաղակի կամ սերուցքի հետ: Այն դուր կգա ձեր երեխաներին ու հարազատներին:
Շոկոլադ- 200գր
Կարագ- 100գր
Կակաոյի փոշի- 20գր
Շաքարավազ- 150գր
Ձու- 3 հատ
Ալյուր- 100գր
Բալ- 300գր
Շոկոլադն ու կարագը հալեցնել

Ավելացնել շաքարավազն ու կակաոն

Խառնել

Ավելացնել ձուն ու խառնել

Ավելացնել կորիզազրկված բալը

Ավելացնել ալյուրն ու խառնել

Տարայի մակերեսը կարագապատել ու լցնել խմորը: Վառարանը տաքացնել 180 աստիճան, տորթը թխել 20-25 րոպե

Բարի ախորժակ

Աղբյուրը՝ say7.info







