7 նշան, որ դուր եք գալիս տղամարդուն

15:04 • 03.11.16

Սովորաբար կանանց համար շատ դժվար է հասկանալ տղամարդու ակնարկները: Նրանց պետք են բացահայտ խոստովանություններ, որպեսզի հասկանան, որ դուր են գալիս տղամարդուն:

 

elle.ru-ն ներկայացնում  է մի քանի նշան, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, որ դուր եք գալիս տղամարդուն:

 

1.      Ձեզ տեսնելիս՝ նա ժպտում է

 

Եթե նկատել եք, որ ձեր կոլեգան կամ ընկերն ամեն անգամ ձեզ տեսնելիս սկսում է ժպտալ, ապա հավանական է, որ նա ձեր նկատմամբ անտարբեր չէ: Սա ստուգելու համար պարզապես հետևեք նրա միմիկային:

 

2.      Նա հիշում է ձեզ հետ կապված մանրուքները

 

Եթե տղամարդը հիշում է ձեզ հետ կապված տարբեր մանրուքներ՝ օրինակ, ինչ պաղպաղակ եք սիրում կամ այն, թե որ դիմափոշին եք նախընտրում, ապա վստահ եղեք, որ դուր եք գալիս նրան: Տղամարդիկ այդպիսի մանրուքները հենց այնպես չեն մտապահում:

 

3.      Ձեզ տեսնելիս նա սկսում է դզմզել հագուստը:

 

Երբ տղամարդը՝ ձեզ տեսնելիս խուճապի է մատնվում և սկսում է դզմզել հագուստն, ապա դուք նրան դուր եք գալիս: Նա ցանկանում է խնամված տեսք ունենալ ձեզ մոտ և լավ տպավորություն թողնել:

 

4.      Խոսակցության ընթացքում նա զննում է ձեր դեմքը:

 

Երբ զրուցում եք՝ նա միայն ձեր դեմքին է նայում ու զննում է այն: Մի բարդույթավորվեք ու թույլ տվեք նրան հիանալ ձեզնով:

 

5.      Նա փորձում է կրճատել ձեր միջև եղած տարածությունը:

 

Գործնական հարաբերություններում ընդունված է զրուցակցի հետ մեկ մետր տարածություն պահպանել: Այսպիսով՝ դուք չեք խախտում նրա անձնական տարածությունը: Եթե զգում եք, որ տղամարդը փորձում է կրճատել այդ տարածությունը, ապա վստահ եղեք, որ դուր եք գալիս նրան:

 

6.      Նրան հետաքրքրում է ձեր կարծիքը:

 

Նա միշտ հարցնում է ձեր կարծիքն ու հետևում ձեր խորհուրդների՞ն՝ դուք նրան դուր եք գալիս:

 

7.      Նա փորձում է ձեզ դիպչել:

 

Եթե զրույցի ընթացքում կամ համատեղ լանչի ժամանակ նա փորձում է դիպչել ձեզ, ապա, հավանաբար, դուք նրան դուր եք գալիս:

 

 

7 նշան, որ դուր եք գալիս տղամարդուն