Ալֆա-կանանց 5 կանոնները
Տարածված կարծրատիպ է, որ կանայք թույլ սեռի ներկայացուցիչներ են, սակայն իրականում նրանք մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան տղամարդիկ: Պարտադիր չէ, որ ուժը ֆիզիկական լինի, թեև շատ կանայք նաև ֆիզիկապես են ուժեղ տղամարդկանցից: Այդ ուժն ավելի շատ հոգեբանական է, որն ամենևին էլ պակաս կարևոր չէ, քան ֆիզիկականը: Կինը ունակ է տանել այնպիսի ցավ, որը զգալու դեպքում տղամարդը կկոտրվեր:
Կան այնպիսի կանայք, որոնք մյուս կանանցից ավելի ուժեղ են: Նրանք ալֆա-կին են, և ահա նրանց 5 օրենքները.
1. Նրանք ապրում են այն կյանքով, որով ցանկանում են:
Այսպիսի կանայք ապրում են այնպես, ինչպես ցանկանում են: Ոչ մի տղամարդ չի կարող արգելել նրանց որևէ բան անել, նրանք կայացած ու անկախ են:
2. Նրանք կատարում են առաջին քայլը:
Այս կանայք միշտ առաջինն են: Հարաբերությունների մեջ նրանք հանգիստ կարող են առաջին քայլն անել ու հայտնել տղամարդուն իրենց զգացմունքների մասին:
3. Նրանք չեն ստորացնում սեփական եսը:
Այսպիսի կանայք նման չեն մյուսներին: Կան կանայք, որոնք ամեն կերպ փորձում են համապատասխանել տղամարդու պահանջներին և նույնիսկ ստորացնում են սեփական եսը՝ նպատակին հասնելու համար: Սա անընդունելի է ալֆա-կնոջ համար:
4. Նրանց պետք չէ ամուսին, սակայն նրանք պատրաստ են հարաբերություններին:
Այս կանայք չեն ցանկանում հայտնվել ընտանեկան կյանքի զրկանքներում: Նրանք բաց են ցանկացած տեսակի հարաբերությունների համար, սակայն ոչինչ լուրջ չեն ընդունում: Տղամարդը նրանց համար կենսական կարևորություն չունի:
5. Նրանք զոհի կարգավիճակում չեն հայտնում:
Կանայք սիրում են զոհի կարգավիճակում հայտնվել: Նրանք սիրում են, երբ իրենց խղճում են, իրենց մասին հոգ են տանում և կատարում են բոլոր քմահաճույքները, միայն թե նրանք չնեղանան: Ալֆա-կանայք արհամարհում են այսպիսի կանանց: Նրանք երբեք թույլ չեն տալիս, որ ինչ-որ մեկը խղճա իրենց:
Հետևեք այս կանոններին և ուժեղ ու համարձակ կին եղեք:







