5 արտահայտություն, որոնք երազում են լսել բոլոր տղամարդիկ

17:21 • 03.11.16

Կանայք ցանկանում են կատարյալ կին լինել իրենց տղամարդու համար: Նրանք կարծում են, որ միայն համեղ ընթրիքներն ու ամենօրյա հոգատարությունը բավական է, սակայն ոչ:

 

creu.ru-ն գրում է, որ եթե ցանկանում եք կատարյալ կին դառնալ ձեր տղամարդու համար, ապա, երբեմն, ասեք նրան այս արտահայտությունները: Սա կերջանկացնի նրան:

 

1.      «Սիրելիս, ինձ թվում է դեռ քիչ ես խմել»

 

Տղամարդիկ երազում են, որ կանայք չխոչընդոտեն նրանց ընկերական հանդիպումներին: Բոլոր հանդիպումների ժամանակ տղամարդիկ ալկոհոլ են օգտագործում և ցանկանում են, որ կանայք համակերպվեն այդ մտքի հետ:

 

2.      «Այնտեղ էլի վիսկի կա՝ խմիր, որ չփչանա»

 

Ալկոհոլի անխոչընդոտ օգտագործումը տղամարդկանց երազանքն է:

 

3.      «Ես չեմ սիրում ծաղիկներ, այլևս երբեք դրանք ինձ չնվիրես»

 

Տղամարդիկ չեն սիրում կանանց ծաղիկներ նվիրել: Եթե բոլոր կանայք չսիրեին ծաղիկները՝ տղամարդիկ երջանիկ կլինեին:

 

4.      «Կարող ես ընկերներիդ հետ հանդիպել»

 

Տղամարդկանց երազանքներից մեկն է, որ կինը հորդորի նրան ազատ ժամանակն իրենց հեռու՝ ընկերների հետ անցկացնել:

 

5.      «Արի ֆուտբոլ/ ըմբշամարտ/ մարտաֆիլմ դիտենք»

 

Տղամարդիկ սիրում են, երբ կանայք կիսում են իրենց հետաքրքրությունները:

 

Երբեմն ասեք այս արտահայտություններն ու երջանկացրեք ձեր տղամարդուն:

 

5 արտահայտություն, որոնք երազում են լսել բոլոր տղամարդիկ