5 նշան, որոնք մատնում են կնոջ տարիքը

17:25 • 04.11.16

Կանայք երազում են հավերժ երիտասարդ ու գեղեցիկ լինել: Իրենց երիտասարդությունն երկարարձգելու համար կանայք պատրաստ են դիմել ցանկացած միջոցների:

 

otvetnavse.com-ը գրում է, որ չնայած կանանց ջանքերին՝ միևնույնն է կան այնպիսի նշաններ, որոնք մատնում են կնոջ տարիքը:

 

1.      Սպիտակ վարսեր

 

Եթե նկատում եք, որ սպիտակ վարսեր ունեք, ապա մի շտապեք հուսահատվել: Վարսերի գունաթափումը կապված է սթրեսի, վիտամինների պակասի կամ էլ գենետիկայի հետ: Սպիտակ վարսեր նկատելու դեպքում անմիջապես դիմեք լավ վարսահարդարի օգնությանը:

 

2.      Պարանոց

 

Կնոջ պարանոցը մատնում է նրա տարիքը: Վարժություններ արեք ու թույլ մի տվեք, որ պարանոցի մաշկը «կախվի»: Այն պետք է միշտ հարթ ու երիտասարդ տեսք ունենա, հակառակ դեպքում բոլորը կհասկանան, որ դուք արդեն վաղուց 20 տարեկան չեք:

 

3.      Չխնամված ձեռքեր

 

Կնոջ ձեռքերը ցուցադրում են նրա բոլոր թերությունները: Աշխատեք այնպես խնամել ձեր ձեռքերը, որ դրանք չկնճռոտվեն ու միշտ նուրբ լինեն: Օգտագործեք տարբեր եթերային յուղեր, որպեսզի երկարաձգեք ձեր ձեռքերի երիտասարդ տեսքը:

 

4.      Վառ դիմահարդարում

 

Սովորաբար տարիքով կանայք փորձում են թաքցնել իրենց իրական տարիքը դիմահարդարման շնորհիվ: Սակայն շատ վառ դիմահարդարումը միանգամից մատնում է նրանց: Օգտագործեք բնական գույն ունեցող կոսմետիկա ու կրկին երիտասարդ տեսք կստանաք:

 

5.      Արևայրուք

 

Ոչ բնական արևայրուքը միանգամից ցուցադրում է մաշկի բոլոր թերությունները: Հեռու մնացեք արևայրուքի արհեստական բոլոր տարբերակներից: Եթե ցանկանում եք գեղեցիկ ու ցանկալի մաշկ ունենալ, ապա խնամեք այն ու դիմեք արևի օգնությանը:

 

 

 

 

5 նշան, որոնք մատնում են կնոջ տարիքը