Երջանիկ լինելու 7 գաղտնիք
Երջանկության գաղտնիքը՝ քիչ մտածեք ու ավելի շատ ուրախացեք: Հաճախ մեր խնդիրների պատճառը զբաղված միտքն է: Թեթև ապրեք ու խնդիրների պատճառով մի ընկճվեք:
Ազատության գաղտնիքը՝ մի մտածեք ուրիշների կարծիքի մասին ու ապրեք այնպես, ինչպես ցանկանում եք: Ազատ եղեք ու մի փորձեք համապատասխանել ինչ-որ կարծրատիպերի:
Սիրո գաղտնիքը՝ փորձեք նվիրել ձեր սերն, այլ ոչ փոխել սիրելիին: Սիրեք նրան այնպիսին, ինչպիսին նա կա: Երբ որևէ բան ձեզ դուր չի գալիս, ապա խոսեք նրա հետ, այլ մի փորձեք ստիպել նրան փոխվել:
Իրականության գաղտնիքը՝ մտքերն իրական են: Մտածեք միայն դրական երևույթների մասին, երբեք մի ծանրացրեք ձեր միտքը բացասական մտքերով:
Ընկերության գաղտնիքը՝ մի քննադատեք: Սիրեք ձեր ընկերներին ու գնահատեք նրանց: Երբեք մի քննադատեք նրանց արարքներն ու միշտ փորձեք հասկանալ նրանց:
Գեղեցկության գաղտնիքը՝ սիրեք ինքներդ ձեզ: Ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք:
Հարստության գաղտնիքը՝ սկզբում սովորեք տալ, հետո միայն ստանալ: Ինչքան շատ տաք՝ այնքան շատ կստանաք: Երբեք մի զղջացեք կորցրածի համար, այն անպայման կվերադառնա:







