«Արմենիա Պրեմիում» ալիքով այսօր կցուցադրվի «Հին արքաները» (լուսանկարներ)
Ucom-ի բաժանորդները նոյեմբերի 5-ից շաբաթ եւ կիրակի, երեկոյան ժամը 21:00-ին հնարավորություն կունենան «Արմենիա Պրեմիում» ալիքով դիտելու երկար սպասված առաջին բազմասերիանոց պատմական հեռուստաֆիլմը՝ «Հին արքաները»:
Ավելի ուշ Tert.am Life-ի հետ զրույցում դերասան Մուրադ Ջանիբեկյանը նշել էր. ««Հին արքաները» շատ մոտ է գեղարվեստական ֆիլմի ձևաչափին: Կարծում եմ, արդեն ժամանակն էր, որ նման լուրջ աշխատանքներ ներկայացնենք, հատկապես, պատմական: Իմ կերպարը բացասական է, բայց ես փորձում ու ձգտում եմ մեծ սիրով կերտել դերս, հասկանալ ու սիրել այն, որպեսզի հիշվի հեռուստադիտողի կողմից: Եթե ցանկանում ես դերդ ստացված համարել, պետք ուղղակի չխաղաս»,- ասել է Մուրադ Ջանիբեկյանը:

Բազմասերիանոց հեռուստաֆիլմը խաղարկային, պատմական ակնարկ է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Հայաստանում՝ Մեծ Հայքում, ծավալվող դրամատիկ իրադարձություններին։ Նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ, երբ Հայաստանում պետք է գահ բարձրանար Տիգրան 2-րդ Արտաշեսյանը, ապագայում Արքայից Արքա Տիգրան Մեծը։ Ֆիլմի կիզակետում Տիգրան 1-ի մահից հետո ստեղծված արքունական դավադրություններն են:
Հեռուստաֆիլմում նկարահանվել են Ժան Նշանյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Ռուբեն Մուրադյանը, Շողեր Թովմասյանը, Արման Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Աննա Գրիգորյանը և այլ սիրված դերասաններ:

«Մի քանի տարի առաջ, երբ Դավիթ Բաբախանյանի հետ հանդիպեցինք սկսեցինք խոսել պատմական նախագիծ ունենալու մասին: Բայց այդ ժամանակ դա անիրականանալի ցանկություն էր թվում, քանի որ պատմական ֆիլմ նկարելու համար մեծ ֆինանս է պետք և մանրազնին աշխատանք: Ինձ համար, իսկապես, երազանք էր խաղալ պատմական ֆիլմում, բայց արի ու տես, որ երազանքները երբեմն դադարում են երազանք մնալ: Գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմում հիմնական դժվարությունն այն է, որ գրական հայերենով է ամբողջ սցենարը: Իհարկե, ուրախ եմ, որ այսուհետ մեր եթերում կհնչի գրական հայերն, որը կկրթի նաև սերունդը»,- ասել է Ժան Նշանյանը:
Դերասանը ֆիլմում մարմնավորում է սպարապետի կերպարը, իսկ նրա որդին՝ Արման Նշանյանը՝ սպարապետի ավագ որդուն, որը վառ, գունեղ կերպար է, բայց միաժամանակ ունի բացասական բնավորության գծեր:
.jpg?1478336281306)









