34-ամյա բրիտանուհին համոզված է, որ 9-ամյա դստեր տարիքին է երևում
Բրիտանուհի բազմազավակ մայրը վստահ է, որ իր 9-ամյա դստեր տարիքին է երևում: Դոննա Գալտը նույնիսկ թույլատրում է 9-ամյա Ջեսիին դիմահարդարվել:
Ինչպես գրում է woman.ru-ն՝ 34-ամյա կինն արդեն վաղուց է թույլատրում փոքր դստերը դիմահարդարվել և կարծում է, որ բոլոր մայրերը պիտի այդպես վարվեն:
Միսիս Գալտի խոսքերով՝ նրան հաճախ են շփոթում 9-ամյա դստեր քրոջ հետ.
«Շատերը կարծում են, որ ես Ջեսիի քույրն եմ, սակայն նա միշտ մատնում է ինձ ու ասում, որ ես նրա մայրն եմ»,-ասում է Դոննան:
Շատերը քննադատում են կնոջը, քանի որ դստեր տարիքին երևալու համար նա թույլատրում է նրան կոսմետիկա օգտագործել, ինչը փչացնում է երեխայի մաշկը:












