«Տարվա լավագույն տեսահոլովակ» է ճանաչվել Արմենչիկի «Հայրիկ»-ը (տեսանյութ)
«Pan Armenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխությանը «Տարվա լավագույն տեսահոլովակ» է հայտարարվել Արմենչիկի «Հայրիկ» տեսահոլովակը, որի ռեժիսորը Արթուր մանուկյանն է:
Հիշեցնենք, որ «Pan Armenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխությունը կայացել է նոյեմբերի 6-ին Microsoft Theater դահլիճում Global Arts International-ի և PanArmenian Media Group-ի համագործակցության շրջանակում:
Մրցանակաբաշխությանը մրցանակներ են շնորհվել երաժշտության, կինեմատոգրաֆի, հեռուստատեսության, մեդիայի և նորաձևության ոլորտների զարգացման գործում ավանդ ունեցած՝ Հայաստանն ու սփյուռքը ներկայացնող թեկնածուներին:







