Էմմին կրկին հղի է
Երգչուհի Էմմին «Pan Armenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխությունից նոր լուսանկար է հրապարակել, որը մեծ քննարկման առիթ է դարձել համացանցում: Եթե ուշադիր նայեք լուսանկարին, դժվար չէ նկատել Էմմիի կլորացած փորիկը:
Tert.am Life-ը կապ հաստատեց Նադեժդա Սարգսյանի հետ՝ պարզելու համար շրջանառվող քննարկումները:
Երգչուհու մայրը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այն:
Իսկ երգչուհու մենեջեր Աղավնի Մանուկյանը հաստատեց երգչուհու հղիության մասին շրջանառվող լուրերը՝ հավելելով, որ ավել բան չի կարող ասել:

Լիլիթ Բոշյան







