Արդյոք ճիշտ մարդու եք սիրահարվել. 10 միջոց դա հասկանալու համար
Ինչպե՞ս հասկանալ, թե ինչ եք զգում մարդու հանդեպ: Դա կարող է սեր լինել կամ սիրահարվածություն, կամ էլ պարզապես համակրանք:
Սերն անձնական ու սուբյեկտիվ է: Ամեն մարդու մոտ այն յուրովի է դրսևորվում, սակայն ոչ մի այլ զգացմունքի հետ չի համեմատվի:
otvetnavse.com-ը գրում է, որ հաճախ մարդիկ շփոթում են սերն ու սիրահարվածությունը: Կարելի է սիրահարվել շատ անգամներ, սակայն իրական սերը հանդիպում է շատ հազվադեպ:
Ահա 10 միջոց, որոնք կօգնեն պարզել, թե իրականում ինչ եք զգում նրա նկատմամբ:
1. Ձեր սիրելիի հետ անցկացրած ժամանակը ձեր օրվա լավագույն մասն է կազմում:
2. Առավոտյան արթնանալիս՝ առաջինը նրա մասին եք մտածում:
3. Ձեր սեփական շահերն ու ցանկությունները երկրորդ պլան են անցնում:
4. Դուք պատրաստ եք անել այն, ինչ նա ցանկանում է:
5. Դուք չեք վախենում մարդկանց մոտ ձեր զգացմունքներն արտահայտելուց:
6. Ձեր սերը կատարելություն չէ:
7. Դուք սկսել եք մտածել ձեր ապագայի մասին:
8. Դուք կատարելագործվում եք:
9. Ձեր զգացմունքներն անբացատրելի են:
10. Ձեր սերը ձեր լավագույն ընկերն է:







