Աղացած մսով մակարոն կամ «Նավաստու փլավ»

19:06 • 07.11.16

Բաղադրիչներ

 

Մակարոն` 200գ,

աղացած միս` 400գ,

սոխ` 2 հատ,

կարագ`100գ,

աղ, պղպեղ:

 

Պատրաստման եղանակը

 

Մակարոնը եփել ու լցնել քամիչի մեջ: Աղացած միսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել 100գ ջուր ու խառնելով եփել: Երբ կիսաեփվի, ավելացնել կարագը, աղացած կամ մանր կտրատած սոխը և աղ ու պղպեղով համեմել: Մակարոնը խառնել մսի խճողակով ու մատուցել:

Աղացած մսով մակարոն կամ «Նավաստու փլավ»