«Նոր հայեր» ՈւՀԱ-ի թիմը՝ Գարիկ Մարտիրոսյանը, Արմեն Պետրոսյանը, Վարդան Զադոյանը և այլք կրկին մեկ բեմում կլինեն (լուսանկարներ)
Նոյեմբերի 12-ին ՈւՀԱ-ն («Ուրախների և հնարամիտների ակումբ») Կրեմլի մեծ համերգասրահում կնշի իր 55-ամյակը:
Գարիկ Մարտիրոսյանը, Արմեն Պետրոսյանը, Վարդան Զադոյանը, Գրիգոր Գասպարյանը, Կարեն Մանթաշյանը, Տաշ Սարկիսյանը մի քանի օր է, ինչ Մոսկվայում են: Վերջիններս ՈւՀԱ-ի 55-ամյակի առթիվ նոր շոու ծրագիր են պատրաստում:
Նրանք իրենց Instagram-ներում հաճախակի լուսանկարներ են հրապարակում փորձերից և տեղեկացնում, որ բազում անակնկալներ են սպասվում նոյեմբերի 12-ին:

Հիշեցնենք, որ ՈւՀԱ-ը կազմավորվել է 1961 թվականին: Այն հայտնի հեռուստատեսային հումորային խաղեր են, որոնց ժամանակ թիմերը, որ բաղկացած են տարբեր մասնագիտության տեր մարդկանցից, մրցում են տարբեր հումորային հարցերի պատասխանելով, տարբեր թեմաների շուրջ կատակելով, նախօրոք պատրաստվելով հումորային փոքրիկ բեմադրություններ ներկայացնելով և այլն:









