Ինչի՞ց են վախենում դավաճան մարդիկ

19:50 • 09.11.16

Դավաճան մարդիկ կարող են համառ ու լկտի տպավորություն թողնել: Առաջին հայացքից նրանք չափազանց ինքնավստահ են և ոչնչից չեն վախենում:

 

creu.ru-ն գրում է, որ դավաճաններն այդքան էլ ինքնավստահ չեն, որքան թվում է: Նրանք դավաճանում են, քանի որ չեն կարողանում կայանալ կյանքում, գնել այն, ինչ իրենց հարկավոր է: Դավաճան մարդիկ ևս վախեր ունեն, և ահա դրանցից մի քանիսը՝

 

1.      Նրանք վախենում են, որ իրենց կդավաճանեն:

 

Երբ մարդը դավաճանում է, նա հասկանում է, որ ցավ է պատճառում ուրիշին: Նա լավ է գիտակցում, որ այդ ցավը չափազանց ուժեղ է և երկար ժամանակ չի անցնելու: Նրանք դավաճանում են, քանի որ չեն կարողանում հասկանալ, թե ինչ են ցանկանում կյանքից: Նրանք վախենում են, որ մի օր իրենց էլ կդավաճանեն, և այդ նույն ցավը իրենք կզգան:

 

2.      Նրանք վախենում են ուժեղ զուգընկերոջից:

 

Դավաճանների մեծամասնությունը վախենում են կայացած մարդկանցից: Նրանք վախենում են, որ իրենց նոր զուգընկերը ավելին կցանկանա, քան պարզապես երկրորդ տարբերակ լինելը:

 

3.      Նրանք վախենում են լուրջ հարաբերություններից:

 

Որպես կանոն, դավաճանները վախենում են նոր լուրջ հարաբերություններից: Նրանք արդեն փորձ ունեն նման հարաբերություններում, և վախենում են կրկնել նույն սխալները: Չէ որ, եթե նրանք դավաճանում են ներկայիս զուգընկերոջն, ապա կդավաճանեն նաև ապագա սիրեցյալին:

 

4.      Նրանք վախենում են ձանձրույթից:

 

Ամենից շատ նրանց վախեցնում է ձանձրույթի զգացողությունը: Նրանք վախենում են, որ մի օր կձանձրանան կողմնակի սիրավեպերից ու ընտանեկան հարաբերություններից: Այդ ժամանակ նրանք լիովին միայնակ կմնան:

 

5.      Նրանք վախենում են այլ տարբերակներից:

 

Նրանք ցանկանում են իրենց սիրեկանի համար միակ տարբերակը լինել: Երբ նրանց սիրեկանը սկսում է այլ մարդկանց հետ հանդիպել՝ դա զայրացնում է դավաճաններին: Նրանք վախենում են, որ կարող է հայտնվել մեկը, ով կգերազանցի իրենց:

 

 

 

 

 

Ինչի՞ց են վախենում դավաճան մարդիկ