Ըստ Հորոսկոպի՝ կենդանակերպի ո՞ր նշաններին չի կարելի միմյանց հետ ամուսնանա

16:56 • 10.11.16

Պատահում է, որ մարդիկ երկար ժամանակ հանդիպում են, սակայն չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել: otvetnavse.com-ը գրում է, որ խնդիրը հորոսկոպի անհամապատասխանության մեջ է: Կան կենդանակերպի այնպիսի նշաններ, որոնք չպետք է միասին լինեն և նույնիսկ տիեզերքը խանգարում է նրանց:

 

Ինչու՞ փորձել ձեր ճակատագիրը, եթե կարելի է նախօրոք իմանալ, թե ուր են տանում ձեր հարաբերությունները: Այս 12 զույգերն ամենաանհամապատասխանն են՝ հորոսկոպի տեսանկյունից:

 

1.    Խոյ և Ցուլ:  Խոյերը շատ համառ են, իսկ Ցլերն անկանխատեսելի, այդ պատճառով էլ ծագած խնդիրերը դժվար են լուծում ստանում: Ցլերը զիջող չեն, իսկ Խոյերն անհանդուրժող են, այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հաջողված զույգ կազմել:

 

2.    Ցուլ և Աղեղնավոր: Ցլերը նախընտրում են հանգստանալ տանը, նրանք սիրում են հանգիստ, տնային միջավայրն, իսկ Աղեղնավորներին մշտապես ինչ-որ արկածներ են հարկավոր: Ինչպես նաև Աղեղնավորներն ոչինչ լրջորեն չեն ընդունում և մեծ փորձ ունեն հարաբերություններում:

 

3.       Երկվորյակներ և Այծեղջյուր: Այս միությունն իրական աղետ է: Երկվորյակները սիրում են ուրախ ու զվարթ ապրել, սիրում են երկար զրույցներ ու ակտիվ ժամանց: Այծեղջյուրներն էլ չափազանց աշխատասեր են ու միշտ ժամանակ չունեն զվարճանալու համար: Այս պատճառով էլ նման զույգերն երկարատև հարաբերություններ չեն ունենում:

 

4.       Խեցգետին ու Ջրհոս: Խեցգետիններն ավելի տնային են, իսկ Ջրհոսներն ավելի ազատասեր: Խեցգետինները պետք է զգան, որ իրենց սիրում են, այդ պատճառով էլ նրանց համար դժվար կլինի համակերպվել Ջրհոսների ազատասեր ու անկախ բնավորության հետ:

 

5.       Առյուծ և Կարիճ: Առյուծը չի գովաբանի ու կոմպլիմենտներ չի ասի Կարիճին, իսկ դա նրան չափազանց անհրաժեշտ է: Առյուծներն իրենց չափազանց գրավիչ են համարում, ինչը դուր չի գալիս խանդոտ Կարիճներին:

 

6.       Կույս և Աղեղնավոր: Նրանք հակված չեն լուրջ հարաբերությունների: Կույսերը կարծում են, որ Աղեղնավորները շատ ազատասեր են ու անլուրջ և երբեք չեն մտածում ուրիշների զգացմունքների մասին:

 

7.       Կշեռք և Կույս: Կույսերը հակված են քննադատել Կշեռքներին, քանի որ նրանք ինքնավստահ չեն: Կույսերը միշտ պետք է ճիշտ լինեն, իսկ դա դուր չի գալիս Կշեռքներին:

 

8.       Կարիճ և Խոյ: Այս միությունը շատ պայթյունավտանգ է: Նշանի երկու ներկայացուցիչներն էլ ինքնավստահ են, համառ ու պահանջկոտ: Երկուսն էլ ձգտում են ուշադրության կենտրոնում հայտնվել ու առաջինը լինել:

 

9.       Աղեղնավոր և Այծեղջյուր: Աղեղնավորները միշտ բողոքում են, որ Այծեղջյուրները նրանց ազատություն չեն տալիս: Նրանք ձգտում են անկախ ապրել, իսկ Այծեղջյուրները սեփականատիրական հակումներ ունեն:

 

10.   Ձկներ և Կույս:  Ձկները հորոսկոպի ամենաերազող ու զգացմունքային նշաններն են: Կույսերը ռեալիստ են ու սիրում են իրական կյանքում ապրել: Նրանք կարող են լավ ընկերներ լինել, սակայն ամուսնանալու մասին պետք է մոռանալ:

 

11.   Ջրհոս և Ցուլ: Այս զույգը չի կարող լավ հարաբերություններ ունենալ: Ցլերը միշտ համառում են և պահանջում լսել իրենց, իսկ Ջրհոսներն այդ պատճառով օտարանում են նրանցից:

 

12.   Երկվորյակներ և Խեցգետին: Այս միությունը կարող է ստացվել, եթե երկուսն էլ լավ հումորի զգացում ունենան: Երկվորյակները սիրում են շփում ու հանգիստ, իսկ Խեցգետինները նախընտրում են տանը մնալ: Սակայն, եթե նրանք ավելի հանդուրժող լինեն, ապա կարող են միասին մնալ:

Ըստ Հորոսկոպի՝ կենդանակերպի ո՞ր նշաններին չի կարելի միմյանց հետ ամուսնանա