Որ գույներն են համապատասխանում կենդանակերպի տարբեր նշաններին

14:49 • 11.11.16

Խելացի մարդիկ ձգտում են ներդաշնակությանն, իսկ դրան հասնելու համար պետք է հաշվարկել բոլոր մանրուքները:

 

onedio.ru-ն գրում է, որ ներդաշնակության հասնելու համար պետք է սկսել ձևափոխել այն միջավայրն  որում ապրում եք: Առաջին հերթին փոխեք գույները: Գույները ինչ-որ կերպ կապված են մարդու ծննդյան տարեթվի հետ, այդ պատճառով էլ պետք է ճիշտ ընտրեք ձեզ համապատասխանող գույնը:

 

Ահա, թե որ գույներն են համապատասխանում կենդանակերպի տարբեր նշաններին:

 

 

Խոյ- վարդագույն

 

Շատերը կարծում են, որ վարդագույնը թեթևամտության գույնն է, սակայն այն բազմաթիվ երանգներ ունի և կարող է շատ հաճելի լինել: Այն համապատասխանում է ակտիվ կյանքի ռիթմով ապրող Խոյերին: Ինչպես նաև Խոյերին համապատասխանում են ոսկեգույնն ու նարնջագույնը: Կենդանակերպի այս նշաններն իրենց լավ են զգում  տաք գույների շրջապատում:

 

 

Ցուլ- սև

 

Ցլերը հանդուգն ու խիզախ են: Նրանց համապատասխանում է սևը, քանի որ այն շատ գաղտնիքներ ունի և ինքնավստահ մարդկանց գույնն է:

 

 

Երկվորյակներ- դեղին

 

Երկվորյակները սիրում են փոփոխություններ: Նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել ու զվարթ կյանքով ապրել: Այս պատճառով էլ նրանց համապատասխանում են արևոտ ու պայծառ գույները:

 

 

Խեցգետին- երկնագույն

 

Տանը մնալու սիրահար Խեցգետիններին շատ է համապատասխանում երկնագույնը: Այն հանգիստ գույն է և սիրում է հանգիստ մարդկանց: Խեցգետինների իմաստալից ու հանդարտ կյանքի համար անփոխարինելի գույն է:

 

 

Առյուծ- մանուշակագույն

 

Առյուծները սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Նրանք միշտ ճիշտ են, նրանք չափազանց գրավիչ են ու երբեք հիմար իրավիճակներում չեն հայտնվում: Այդ պատճառով էլ նրանց համապատասխանում է մանուշակագույնը, որն էլ ավելի է ընդգծում նրանց ինքնավստահությունը:

 

 

Կույս- մարմնագույն

 

Կույսերը մշտապես պաշտպանության կարիք ունեն: Մարմնագույնը, կաթնագույնն ու այլ բաց գույները կօգնեն ապահով ու հարմարավետ միջավայր ստեղծել:

 

 

Կշեռք- կանաչ

 

Կշեռքները ձգտում են հավասարության ու ներդաշնակության: Նրանց պետք է այնպիսի գույն, որը չի ենթարկվում անհավասարության ու ներյտրալ է: Կշեռքներին համապատասխանում է կանաչ գույնը:

 

 

Կարիճ- կարմիր

 

Կրքոտ ու զգացմունքային Կարիճներին համապատասխանում է կարմիրը: Այս գույնը ինքնավստահության, գրավչության ու սիրո գույնն է: Կարիճների համար կատարյալ համադրություն է:

 

 

Աղեղնավոր- շոկոլադի գույն

 

Աղեղնավորներն երազողներ են, այդ պատճառով էլ շոկոլադի գույնը կամ շագանակագույնը շատ է համապատասխանում նրանց: Այս գույների շրջապատում նշանի ներկայացուցիչները կկարողանան տարվել իրենց մտքերով ու երազել:

 

 

Այծեղջյուր- մոխրագույն

 

Նեյտրալ գույները օգնում են Այծեղջյուրներին ավելի ուժեղ լինել: Կարելի է համադրել մոխրագույնը կապույտի հետ: Այս գույները դուր են գալիս Այծեղջյուրներին ու նրանց ինքնավստահություն են ներշնչում:

 

 

Ջրհոս- նարնջագույն

 

Նարնջագույնը խորհրդանշում է աշխատասիրությունն ու ստեղծարարությունը: Այս գույնը ազատում է սթրեսից ու հանգստացնում է: Այն շատ համապատասխան է միշտ զբաղված ու դյուրագրգիռ Ջրհոսներին:

 

 

Ձկներ- կապույտ

 

Ձկների երազկոտ ու զգայուն հոգին եթերային գույներ է պահանջում: Նրանց շատ է համապատասխանում կապույտը, քանի որ այն երկնքի գույնն է: Այն զարգացնում է Ձկների երևակայությունն ու թույլ տալիս, որ նրանք ազատորեն արարեն:

 

Որ գույներն են համապատասխանում կենդանակերպի տարբեր նշաններին