Կենդանակերպի նշանների համատեղելիությունը. Որոնք են ամենաստացված զույգերն ըստ հորոսկոպի

19:56 • 11.11.16

Կենդանակերպի նշանների համատեղելիությունը շատ կարևոր է,  քանի որ տարբեր նշաններ չեն կարողանում լեզու գտնել միմյանց հետ: Ավելի լավ է նախօրոք իմանալ, թե ինչ է ձեզ սպասվում, և կենդանակերպի ո՞ր նշանի հետ է ավելի լավ հարաբերություններ սկսել:

 

otvetnavse.com-ը գրում է, որ ըստ հորոսկոպի՝ ամենաստացված հարաբերությունները լինում են կենդանակերպի նշանների այս համադրությունների մոտ:

 

 

Խոյ

 

 Խոյերի համար սերը շատ կարևոր է: Նրանք զգացմունքային են ու նրանց ավելի ռեալիստ զուգընկերներ են հարկավոր: Նրանց համապատասխանում են Երկվորյակները, Ջրհոսները, Խոյերն, Առյուծներն ու Աղեղնավորները:

 

Ցուլ

 

 Ցլերն ինքնավստահ են, սակայն հակված են իրադարձությունները չշտապեցնել: Նրանց պետք է հանգիստ մեկն, ով կենթարկվի նրանց, սակայն դրա արդյունքում չի տուժի նրա ինքնասիրությունը: Նրանց համապատասխանում են Ցլերն, Այծեղջյուրները, Կույսերը, Ձկներն ու Խեցգետինները:

 

Երկվորյակ

 

 Երկվորյակների համար շատ կարևոր են ազատ ու թարմ հարաբերությունները: Նրանք միշտ կենսուրախ ու բարի են: Նրանց համապատասխանում են Երկվորյակները, Ջրհոսները, Կշեռքներն, Առյուծներն ու Խոյերը:

 

Խեցգետին

 

  Խեցգետինները բավականին տնային մարդիկ են: Նրանք սիրում են տանը ժամանակ անցկացնել, երազել ու մտածել: Շատ են գնահատում ընտանիքն ու ընտանեկան ներդաշնակությունը: Նրանց համապատասխանում են Խեցգետինները, Կարիճները, Ձկներն, Այծեղջյուրները, Կույսերն ու Խոյերը:

 

Առյուծ

 

 Առյուծները պայծառ ու արևոտ մարդիկ են: Նրանք սիրում ուշադրության կենտրոնում լինել, սիրում են բոլորին օգնել ու խորհուրդներ տալ: Նրանց համապատասխանում են Խոյերն, Առյուծներն, Աղեղնավորներն, Երկվորյակներն ու Կշեռքներն:

 

Կույս

 

  Կույսերին անհրաժեշտ են կատարյալ զուգընկերներ: Նրանք հավատարիմ են, չեն դավաճանում, սակայն չափազանց խանդոտ են: Նրանց համապատասխանում են Կույսերը, Ցլերն, Այծեղջյուրները, Ձկներն ու Խեցգետինները:

 

Կշեռք

 

 Կշեռքները միշտ համեմատում են: Նրանք պետք է միշտ իմանան, թե որն է ճիշտն, իսկ որը սխալը: Նրանք միշտ ցանկանում են արդար լինել ու ոչ ոքի անտեղի չվիրավորել: Նրանց համապատասխանում են Կշեռքներն, Առյուծներն, Երկվորյակներն ու Ջրհոսները:

 

Կարիճ

 

  Կարիճները սիրում են կառավարել: Նրանք սիրում են, որ ամեն բան իրենց ուզածով լինի և ոչինչ պլանավորածից այն կողմ չանցնի: Նրանց պետք են ուժեղ անհատականություններ, որոնք կհամապատասխանեն իրենց ու չեն կորչի նրանց շողքի մեջ: Նրանց համապատասխանում են Ձկները, Խեցգետինները, Կարիճներն ու Այծեղջյուրները:

 

Աղեղնավոր

 

 Աղեղնավորներն անկախ են և շատ են գնահատում ազատությունը: Նրանց պետք են այնպիսի հարաբերություններ, որտեղ նրանք իրենց ազատ ու անկաշկանդ կզգան: Նրանց համապատասխանում են Առյուծները, Խոյերը, Ջրհոսներն ու Երկվորյակները:

 

Այծեղջյուր

 

Աղեղնավորները գնահատում են զուգընկերոջ ոճն ու անհատականությունը: Նրանց համար շատ կարևոր են զուգընկերոջ արտաքին հատկանիշներն, ինչպես նաև ներքին ազատությունը: Նրանց համապատասխանում են Կշեռքները, Ջրհոսներն, Երկվորյակներն ու Խոյերը:

 

Ջրհոս

 

 Ջրհոսներն յուրատեսակ ու յուրահատուկ են: Նրանց պետք են հարմարավետ հարաբերություններ, ինչպես նաև շատ կարևոր է զույգերի միջև պահպանվող հավասարությունը: Նրանց համապատասխանում են Կշեռքները, Ջրհոսներն, Երկվորյակներն ու Խոյերը:

 

Ձկներ

 

 Ձկներն ամենաերազողն են: Նրանց պետք են ստեղծարար մթնոլորտում ծավալվող հարաբերություններ: Նրանք արվեստի մարդիկ են և իրենց զուգընկերոջը նույնպես տեսնում են այդ ոլորտում: Նրանց համապատասխանում են Ձկները, Ցլերն, Այծեղջյուրները, Կույսերն ու Ջրհոսները:

Կենդանակերպի նշանների համատեղելիությունը. Որոնք են ամենաստացված զույգերն ըստ հորոսկոպի