Տարօրինակ երևույթներ, որոնք նորմալ են տարբեր երկրներում

20:27 • 11.11.16

Տարբեր երկրներում կան այնպիսի երևույթներ, որոնք տարօրինակ են համարվում, սակայն այլ երկրներում լրիվ նորմալ են: Սա կախված է երկրի մշակույթից, սովորույթներից ու ավանդույթներից:

 

4tololo.ru-ն գրում է, որ որքան էլ այս երևույթները տարօրինակ են մեզ համար, այնուամենայնիվ դրանք լրիվ բնական ու նորմալ են այլ երկրներում ապրողների համար:

 

1.      Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում ընդունված է երեկույթ կազմակերպելիս հրավիրել բոլորին: Նրանք հրավիրում են նույնիսկ երթուղայինների վարորդներին ու իրենց անծանոթ մարդկանց, որոնց հանդիպում են փողոցում: Այլ երկրներում սա բավականին տարօրինակ է համարվում:

 

2.      Ֆինլանդիայում լրիվ նորմալ է հասարակական բաղնիքում կամ սաունայում մերկ շրջելը, սակայն ավտոբուսի կայանատեղում անծանոթի հետ խոսելը տարօրինակ է համարվում:

 

3.      Հարավայաին Կորեայում նորմալ է ցանկացած մարդուց հարցնել, թե նա քանի տարեկան է: Սա կապված է երկրի մշակույթի հետ:

 

4.      Եվրոպայի շատ երկրներում ընդունված չէ ալկոհոլ օգտագործել, սակայն այդ նույն երկրներում մարդիկ կարող են նախաճաշի կամ լանչի ընթացքում մի քանի բաժակ գարեջուր ըմպել:

 

5.      Շատ երկրներում, ընդ որում նաև Եվրոպայում նորմալ է, որ երեխաներն ապրեն ծնողների հետ: Մինչ նրանց ամուսնությունը՝ ծնողներն են պահում երեխաներին, իսկ հետո՝ ընդհակառակը:

 

6.      Որոշ երկրներում ընդունված չէ ուտելիքն ամբողջովին ուտել, սա կնշանակի, որ դուք էլի եք ցանկանում: Կան նաև այնպիսի երկրներ, որտեղ ամբողջը չուտելու դեպքում մարդիկ մտածում են, որ ձեզ այդքան էլ դուր չի եկել:

 

7.      Շատ երկրներում նորմալ չէ, երբ տղամարդիկ միմյանց ձեռքն են բռնում, սակայն արաբական երկրներում դա լրիվ բնական է և կապված չէ նրանց սեքսուալ կողմնորոշումների հետ:

 

8.      Հարավային Եվրոպայում ամեն օր մի քանի ժամով փակվում են բոլոր խանութներն ու կազմակերպությունները, քանի որ աշխատակիցները քնում են:

 

9.      Եվրոպական և Ամերիկյան շատ երկրներում «Оk» ժեստը նշանակում է «լավ», իսկ Ասիական երկրներում սա նշանակում է «հանգիստ թող ինձ»:

 

10.    Շատ երկրներում ընդունված չէ մատուցողին թեյավճարներ թողնել, դա կարող է վիրավորել նրան:

Տարօրինակ երևույթներ, որոնք նորմալ են տարբեր երկրներում