Ջոան Ռոուլինգը հայտնել է Դամբլդորի ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին
Գրող Ջոան Ռոուլինգի երևակայությունն անսպառ է: Ասվածն ապացուցում է այն հանգամանքն, որ «Հարի Փոթերի» արկածներից հետո նա որոշեց գրել այն ամենի մասին, ինչ պատահել է Հարիի ծննդից տարիներ առաջ, և իհարկե, նրա պատմվածքները շուտով ֆիլմերի կվերածվեն:
Ֆիլմաշարը կոչվում է «Գերբնական գազաններ, և որտեղ են բնակվում նրանք»: Առաջին ֆիլմն արդեն հասանելի է կինոթատրոններում, իսկ մնացածները դեռ նկարահանման փուլում են: Երկրորդ ֆիլմում հանդես կգան բազմաթիվ սիրված կերպարների երիտասարդ տարբերակները:
Ինչպես գրում է popcornnews.ru-ն՝ արդեն հայտնի է, որ Գելարդ Գրինդևալդի կերպարը կմարմնավորի Ջոնի Դեպն, իսկ նրա ընկեր և հետո թշնամի Դամբլդորի դերակատարի քասթինգները շարունակվում են:
Հարցազրույցներից մեկում՝ Ջոան Ռոուլինգը հայտնել է, որ ֆիլմերի զգալի մասը նվիրված են լինելու Ալբուս Դամբլդորի սիրային մտատանջումներին: Ռոուլինգը հորդորել է ֆիլմերն ավելի ուշադիր նայել, քանի որ Ալբուսը բացահայտելու է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: Այն, որ Հոգվարդսի տնօրենը նույնասեռական է, Ռոուլինգը հայտնել էր դեռ 2007 թվականին, իսկ այժմ ֆիլմի երկրպագուներին ամեն բան իրենց աչքերով կտեսնեն:







