Ըստ հորոսկոպի՝ ինչ երբեք չեն անում կենդանակերպի նշանները

13:40 • 12.11.16

Բոլորս էլ այնպիսի սովորություններ ունենք, որոնք միայն մեզ համար են հասկանալի: Կենդանակերպի տարբեր նշաններին հատուկ են տարբեր գործողություններ, որոնք երբեք չեն կրկնվում:

 

marketium.ru-ն գրում է, թե ինչ երբեք չեն անում կենդանակերպի նշանները:

 

 

Խոյ 

 

Խոյերն ի ծնե լիդերներ են: Նրանք երբեք ձեզնից թույլտվություն չեն խնդրի որևէ բան անելու համար:

 

Ցուլ 

 

Ցլերը համառ ու ինքնավստահ են: Նրանք երբեք այնպիսի բան չեն անի, որը կվնասի իրենց շահերը:

 

Երկվորյակ

 

Երկվորյակներն ինքնասիրահարված են, ու կարծում են, որ իրենց հիմարներ են շրջապատում: Նրանք երբեք չեն աշխատի, եթե հնարավորություն ունենան:

 

Խեցգետին 

 

Խեցգետինները շատ նվիրված են ընտանիքին ու ընկերներին: Նրանք երբեք չեն դավաճանի:

 

Առյուծ 

 

Առյուծները բռնկվող են ու արագ են զայրանում: Չնայած նրանց անհանգիստ բնավորությանը՝ նրանք երբեք չեն թաքցնի, որ նեղացած են ձեզնից:

 

Կույս 

 

Կույսերը հանգիստ են, սակայն շատ խանդոտ են: Նրանք երբեք չեն ընդունի, որ սխալ էին, ինչպես նաև սիրում են, երբ իրենց սիրով ու քնքշությամբ են շրջապատում:

 

Կշեռք

 

Կշեռքներն հաշվենկատ են ու չեն սիրում վեճեր: Այդ պատճառով էլ նրանք երբեք չեն շփվի այն մարդկանց հետ, որոնք շուտ բռնկվող են ու կռվարար:

 

Կարիճ 

 

Կարիճները չեն կարողանում ներել: Նրանք չափազանց հիշաչար են, իսկ նրանց վրեժը սարսափելի է: Այդ պատճառով էլ նրանք չեն հանդուրժում դավաճան մարդկանց:

 

Աղեղնավոր

 

 Աղեղնավորները հաճախ անմտածված քայլեր են անում: Նրանք չեն մտածում խոսելուց առաջ, և կարող են փոշմանել ինչ-որ բան ասելուց հետո: Նրանք չեն կարողանում գաղտնիքներ պահել:

 

 Այծեղջյուր

 

Այծեղջյուրները սիրահարված են իրենց աշխատանքին: Նրանք երբեք չեն համաձայնվի որևէ նորարարություն օգտագործել, մինչև ղեկավարությունը չհրամայի:

 

Ջրհոս 

 

Ջրհոսներն երբեք երկրորդ հնարավորություն չեն տա այն մարդուն, որից հիասթափվել են: Նրանք երբեք  չեն կիսվում իրենց մտքերով ու իրենց հոգին չեն բացում մարդկանց առջև:

 

Ձկներ

 

Ձկները սիրում են հոսանքով լողալ: Նրանք երբեք ոչինչ չեն փոխի այնքան ժամանակ, մինչև որ հասկանան, որ այդպես շարունակվել այլևս չի կարող:

 

Ըստ հորոսկոպի՝ ինչ երբեք չեն անում կենդանակերպի նշանները