Հյուրանոց՝ հատուկ 80-ականների վերջին և 90-ականների սկզբին ծնված մարդկանց համար

12:42 • 12.11.16

Չինաստանում բացվել է հյուրանոց, որը հատուկ միլենտիալների համար: Միլենտիալ են համարվում այն մարդիկ, ովքեր ծնվել են 80-ականների վերջին և 90-ականների սկզբին: Նրանք միշտ շրջապատված են եղել տեխնիկայով և գտնվել են տեխնոլոգիական զարգացումների կենտրոնում:

 

Այս հյուրանոցը հարմարեցված է միլենտիալների կատարյալ հանգստի համար:

 

Ինչպես գրում է flipboard.com-ը՝ հյուրանոցը շփվում է հյուրերի հետ: Բոլոր պատերին հատուկ նկարներ են փակցված, որոնք ակտիվ հաղորդակցվում են բոլոր հյուրերի հետ: «Ինչպե՞ս ես», «Ամեն ինչ լավ է», «Ի՞նչ է պատահել», «Բարև» և այլ գրություններով նկարները զարդարում են հյուրանոցի բոլոր պատերը:

 

Հյուրանոցի դիզայնով զբաղվել է X+Living ընկերությունն, որի դիզայներներն ասում են, որ ցանկանում էին այնպիսի հյուրանոց ստեղծել, որը կհաղորդակցվի հյուրերի հետ ու նրանց ժամանցը կապահովի:

 

«Քննադատել միշտ էլ կարելի է: Այս հյուրանոցը ևս քննադատության կարիք ունի: Մենք հատուկ այն այնպես են ստեղծել, որ ոչ ամեն ինչ դուր գա հյուրերին: Նրանք կարող են նստել ու քննարկել իրենց շրջապատող միջավայրը, նոր ծանոթություններ հաստատել ու լավ ժամանակ անցկացնել: Այս հյուրանոցը թույլ չի տալիս, որ հյուրերն իրենց միայնակ զգան ու ձանձրանան: Այստեղ կարելի է երգել, նվագել, նկարել ու շփվել»,- նշել է հյուրանոցի դիզայներներից մեկը:

 

Հյուրանոցն ունի նախասրահ, որտեղ նկարի տեսքով նրանց դիմավորում են հյուրանոցային պարագաները, հյուրասենյակ, որտեղ սպասում է արհեստական շնիկը և դիզայներական հետաքրքիր լուծումներով հարուստ սենյակներ, որոնք նման են ցուցահանդեսների սրահների:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Հյուրանոց՝ հատուկ 80-ականների վերջին և 90-ականների սկզբին ծնված մարդկանց համար