Թոշակառուն շենքի մուտքը վերածել է Ռոկոկո ոճի թանգարանի
Կիևում ապրող թոշակառու Վլադիմիր Չայկան վերանորոգել է շենքի մուտքը Ռոկոկո ոճով:
Ինչպես գրում է meduza.io-ն՝ 65-ամյա տղամարդը զարդարել է շենքի մուտքը մոլդինգներով ու ֆոտոպաստառներով, իսկ աղբահանման համակարգը վերածել է անտիկ դարաշրջանի հենասյան: Ինչպես նաև պատերից նկարներ է կախել ու անկյուններում՝ ծաղիկներ դրել:
«Հայրս ուղղակի սիրահարված է գեղանկարչությանն ու ճարտարապետությանը: Այս գեղեցկությունը ստեղծվել է 15 տարիների ընթացքում: Ես ֆինանսապես և ֆիզիկապես օգնել եմ նրան, քանի որ մոլդինգների մի մասը չափազանց ծանր են՝ 20-30 կգ»,-ասել է թոշակառուի որդին՝ Անդրեյ Չայկան:
Աղբյուրի փոխանցմամբ շենքի մուտքում նույնիսկ էքսկուրսիաներ են անցկացվում:











