«X-Factor 4»-ի ժյուրիի անդամները բեմում պարեցին Եղիշե Աղաջանյանի կատարման ընթացքում (տեսանյութ)

13:52 • 14.11.16

«Շանթ» հեռուստաընկերության եթերում շարունակվում է հեռարձակվել «X-Factor 4» երաժշտական նախագծի լսումները:

 

Այս անգամ մասնակիցներից առանձնացավ Եղիշե Աղաջանյանը: Վերջինս կատարեց Գուրգեն Դաբաղյանի «Լուսին ես ամպի տակին» երգը:

 

Եղիշեի կատարման ընթացքում ժյուրիի անդամները՝ Գարիկը, Անդրեն, Շուշանիկ Արևշատյանը և Էրիկը, բեմ բարձրացան ու պարեցին:

 

Բայց երգի ավարտից հետո Եղիշեն 3 «ոչ»-ով և մեկ «այո»-ով չանցավ հաջորդ փուլ:

 

«X-Factor 4»-ի ժյուրիի անդամները բեմում պարեցին Եղիշե Աղաջանյանի կատարման ընթացքում (տեսանյութ)