«Դանիելը մեզ տվեց կյանքի մի նոր գույն ու ապրելու իմաստ ». Էմմին տոնել է իր որդու 1-ամյակը
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Էմմին նոյեմբերի 13-ին նշել է իր որդու 1-ամյակը: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ֆեյսբուքյան էջից, որտեղ նա հրապարակել է իր որդու լուսանկարը և մակագրել:
«1 տարի առաջ, նոյեմբերի 13-ին Վահեն և ես դարձանք էլ ավելի երջանիկ: Դանիելը մեզ տվեց կյանքի մի նոր գույն, ապրելու իմաստ...Happy bday տղաս»,- գրել է Էմմին:
Հիշեցնենք, որ երգչուհին սպասում է երկրորդ երեխային, բայց նա դեռ չի ցանկանում այլ մանրամասներ բարձրաձայնել:








