5 պատճառ, թե ինչու երջանիկ չեք
Երջանիկ լինելու համար պետք են մի շարք գործողություններ, որոնք կբերեն սպասված արդյունքի: elle.ru-ն գրում է, որ երջանիկ չեն կարող լինել այն մարդիկ, որոնք ինքնավստահ չեն, որոնք վախենում են ուրիշների կարծիքից ու փորձում են աննկատ ապրել:
Դուք երջանիկ չեք, քանի որ...
1. Եղածի մեջ մեղադրում եք ուրիշներին:
Հաճախ է պատահում, որ որևէ տհաճ դեպքի համար մեղադրում եք այլ մարդու: Հնարավոր է, որ դուք նույնպես մեղավոր եք, սակայն պետք չէ մեղադրել մարդկանց: Դա ավելորդ լարվածություն է ստեղծում ու փչացնում է ձեր կյանքը:
2. Դուք վախենում եք:
Դուք վախենում եք մարդկանց կարծիքից, նրանց արձագանքից: Ձեզ անհանգստացնում է այն, թե ինչ են մտածում ձեր մասին այլ մարդիկ, դուք չափազանց կախված եք նրանցից և ապրում եք նրանց համապատասխան լինելու փորձերով:
3. Դուք չեք գնահատում այն, ինչ ունեք:
Ձեզ միշտ ավելին է հարկավոր: Դուք չեք կարողանում գնահատել այն ամենն, ինչ ունեք: Միայն կորցնելու դեպքում՝ դուք հասկանում եք, թե այդ ամենն ինչքան կարևոր էր ձեզ համար: Գնահատեք այն, ինչ ներկայում ունեք ու մի ապրեք ապագայի հույսերով:
4. Դուք երջանկությունը ձեր մեջ չեք փնտրում:
Ձեզ համար երջանկությունն անհասանելի երևույթ է: Ամեն դեպքում՝ դուք այդպես եք մտածում: Դուք փորձում եք երջանկություն գտնել այլ մարդկանց կամ առարկաների մեջ, սակայն պետք է հասկանաք, որ երջանկությունը ձեր մեջ է: Սիրեք ինքներդ ձեզ ու բացեք ձեր սիրտն երջանկության դիմաց: Միայն այս դեպքում դուք ցանկալի արդյունքի կհասնեք:
5. Դուք բաց չեք թողնում:
Բաց թողեք անցյալը: Անցյալի դրական կամ բացասական հիշողությունները հետապնդում են ձեզ ու թույլ չեն տալիս, որպեսզի դուք հանգիստ ապրեք: Ազատվեք այդ հիշողություններից, բաց թողեք այն մարդկանց ու երևույթները, որոնք վաղուց մոռացել են ձեր մասին:
Երջանիկ լինելու համար կարևոր է ապրել ներկայով, գնահատել ներկայիս կյանքն ու պատրաստ լինել փոփոխությունների:







