10 երևույթ, որոնք ամուսինները գնահատում են իրենց կանանց մեջ

17:15 • 15.11.16

Հաճախ կարող է թվալ, որ շատ ամուսիններ չեն գնահատում իրենց կանանց ու շահագործում են նրանց: otvetnavse.com-ը գրում է, որ ոչ բոլոր տղամարդիկ են կարողանում ազատորեն արտահայտել իրենց զգացմունքներն, իսկ ամուսնացած տղամարդկանց մոտ դա ավելի բարդ է ստացվում:

 

Տղամարդիկ փորձում են սիրել իրենց կանանց, փորձում են ուշադիր լինել նրանց նկատմամբ, սակայն նրանց ջանքերը հաճախ անցնում են սահմանն ու այլևս դրական չեն լինում: Նրանք կարող են փորձել օգնել կնոջը, սակայն, իրականում խանգարեն նրան:

 

Կանայք դժվարությամբ են հասկանում տղամարդկանց այս պահվածքը: Ոչ բոլորն են կարողանում ընկալել, որ տղամարդիկ այդ կերպ փորձում են օգնել իրենց, և հենց այդ թյուր ընկալումից էլ սկսում են ընտանեկան վեճերը:

 

Հոգեբաններն ապացուցել են, որ տղամարդիկ իրականում գնահատում են իրենց կանանց: Նրանք չեն ցանկանում փչացնել իրենց կանանց տրամադրությունն ու գնահատում են նույնիսկ մանրուքները:

 

1.      Ամուսինները գնահատում են այն, որ իրենց կանայք երկար չեն մտածում ու գործում են:

 

2.      Կանայք միշտ հիշում են այն, ինչ մոռանում են ամուսինները:

 

3.      Կանայք հիանալի մայրեր են դառնում:

 

4.      Կանայք սիրում են իրենց ամուսիններին՝ չնայած, որ նրանք կատարյալ չեն:

 

5.      Կանայք միշտ մխիթարում են տղամարդկանց, երբ նրանք հիվանդ են կամ դժվարություններ ունեն:

 

6.      Կանայք, հիմնականում, համեղ են պատրաստում:

 

7.      Կանայք կարողանում են կանխագուշակել իրադարձությունները:

 

8.      Նրանք միշտ գիտեն, թե ինչը որտեղ է դրված:

 

9.      Կանայք միշտ գիտեն, թե ինչ է պետք ասել:

 

10.  Ամուսինները ընդունում են, որ իրենց կանայք իրենցից ավելի խելացի են:

 

 

10 երևույթ, որոնք ամուսինները գնահատում են իրենց կանանց մեջ