«Գահերի խաղը» հեռուստասերիալի հիման վրա կնկարահանվի ևս մեկ ֆիլմ

15:51 • 16.11.16

NBO հեռուստաընկերությունն երբեք Spin-off-ներ(ֆիլմ, որը նկարահանված է մեկ այլ ֆիլմի հիման վրա) չի նկարահանել իր թողարկած ֆիլմերի ու հեռուստասերիալների համար:

 

popcornnews.ru-ն նշում է, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալն այնքան մեծ պահանջարկ ունի, որ հեռուստաընկերության ծրագրային տնօրեն Քեյսի Բլոյսը հաստատել է, որ կնկարահանվի ևս մեկ ֆիլմ:

 

Բլոյսի խոսքերով՝ այժմ  NBO հեռուստաընկերության ներկայացուցիչները բանակցություններ են վարում գրքի հեղինակ Ջորջ Մարտինի հետ, որպեսզի ընտրեն նոր ֆիլմի դրվագները:

 

Հիշեցնենք, որ ավելի ուշ շշուկներ էին պտտվում, որ հեռուստաընկերությունը նաև սերիալի Prequel-ն (այն ինչ պատահել էր ներկայիս ֆիլմի իրադարձություններից տարիներ առաջ) է նկարահանելու, սակայն դրանք հերքվեցին: Այժմ ստեղծագործական խումբն աշխատում է հեռուստասերիալի վերջին մասերի նկարահանման վրա, որոնցից առաջինը լույս կտեսնի 2017 թվականին:

 

 

«Գահերի խաղը» հեռուստասերիալի հիման վրա կնկարահանվի ևս մեկ ֆիլմ