Սոնա Ռուբենյանի 25-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի տարեդարձն է: Սոնան դարձավ 25 տարեկան: Ինչպես պարզ է դառնում նրա ինստագրամյան էջից, երգչուհին տարեդարձը նշել է կեսգիշերին ժամանցի վայրերից մեկում՝ մտերիմ ընկերների միջավայրում:
Սոնան լուսանկար և վիդեհոլովակներ է հրապարակել տարեդարձի խնջույքից, որին ներկա են եղել Գարիկ Պապոյանը, Սոֆի Մխեյանը, Էրիկ Կարապետյանը, Անուշիկ Ալավերդյանը, Ռոբերտ Քոոլոյանը և այլք:
Տարեդարձի օրը Սոնայի համար աշխատանքային է լինելու: Նա պատրաստվում է Գարիկի հետ հերթական համերգին:









